Ինչպիսին է ադրբեջանական դիվերսիայի հետևանքով վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակը. նոր տվյալներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 34°C
    16%
    4 կմ/ժ
  • Շիրակ 30°C
    26%
    9 կմ/ժ
  • Լոռի 27°C
    53%
    7 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 35°C
    24%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    12 կմ/ժ
  • Արմավիր 35°C
    16%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    42%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 33°C
    16%
    4 կմ/ժ
  • Կոտայք 31°C
    26%
    9 կմ/ժ
  • Արցախ 32°C
    40%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

Ինչպիսին է ադրբեջանական դիվերսիայի հետևանքով վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակը. նոր տվյալներ

Ինչպիսին է ադրբեջանական դիվերսիայի հետևանքով վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակը. նոր տվյալներ

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը, ում նույն օրը վիրահատել էին, շարունակում է գտնվել «Հանրապետական բժշկական կենտրոն»–ի վերակենդանացման բաժանմունքում։

Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և կյանքին վտանգ չի սպառնում:

Մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ էր բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Զոհվել էր ոստիկանության 3 ծառայող, 1 ծառայող էլ՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել կրծքավանդակի հրազենային վիրավորում:

Թեմայի այլ նորություններ