Հրազդանում պարեկներին կացնով սպառնացող տղամարդը մահացել է իր ուղղությամբ արձակված կրակոցից. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 34°C
    18%
    4 կմ/ժ
  • Շիրակ 30°C
    26%
    9 կմ/ժ
  • Լոռի 27°C
    53%
    7 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    53%
    10 կմ/ժ
  • Արարատ 35°C
    24%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    13 կմ/ժ
  • Արմավիր 35°C
    18%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    41%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 33°C
    18%
    4 կմ/ժ
  • Կոտայք 31°C
    28%
    10 կմ/ժ
  • Արցախ 32°C
    39%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

Հրազդանում պարեկներին կացնով սպառնացող տղամարդը մահացել է իր ուղղությամբ արձակված կրակոցից. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Հրազդանում պարեկներին կացնով սպառնացող տղամարդը մահացել է իր ուղղությամբ արձակված կրակոցից. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Մարտի լույս 13-ի գիշերը ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի և գողության մասին հաղորդում տվել: Ահազանգով մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները:

Տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին։ Նրա հարձակումը կանխելու, ինչպես նաև իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կիրառվել է հրազեն։ Տղամարդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Հրազդանի 45-ամյա բնակիչը, որը նախկինում դատապարտվել էր, մահացել է։ Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած գողության, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և պարեկային ծառայողի կողմից առերևույթ գողություն կատարող անձին կրակոցով վնասազերծելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023 թվականի մարտի 13-ին` ժամը 00:44-ին, Հրազդան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձինք մուտք են գործել իր տուն:

Ըստ ստացված հաղորդման՝ ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները, քաղաքացուց տեղեկանալով, որ  վերջինիս տանը կից անասնագոմում մարդ կա, ներկայանալով` պահանջել են, որ վերջինս դուրս գա: Անասնագոմից դուրս է եկել մի տղամարդ՝ պարկով դեմքը ծածկած, ում ձեռքին եղել է կացին։ Վերջինս պահանջել է իրեն բաց թողնել, այնուհետև կացնով անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա՝ փորձելով վնասել նրանցից մեկին:  Ոստիկանության ծառայողները պահանջել են վայր դնել կացինը՝ տեղեկացնելով, որ հակառակ դեպքում կկիրառեն զենք։ Սակայն տղամարդը շարունակել է կացնով անկանոն շարժումները՝ փորձելով վնասել պարեկային ծառայողներից մեկին։ Վերջինս իրեն ամրակցված GLOCK տեսակի ատրճանակով նախազգուշական 2 կրակոց  է արձակել, որի ընթացքում նշված տղամարդը կրկին փորձել է ձեռքին եղած կացնով հարվածել պարեկային ծառայողին, ով նշված ատրճանակով 1 անգամ կրակոց է արձակել տղամարդու ուղղությամբ՝ կրճքավանդակի շրջանում պատճառելով վնասվածք։

Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո վերը նշված տղամարդը շտապօգնության խմբի կողմից անմիջապես տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է նրա ինքնությունը, որը նույնպես Հրազդան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1977թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետով և 452-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Եվս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Առգրավվել է պարեկային ծառայության աշխատակցի ատրճանակը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները կատարվածի ամբողջական հանգամանքները պարզելու, կատարվածին մասնակից անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ