ՀՀ վարչապետի տիկինը Սյունիքի մարզի Բնունիս գյուղում այցելել է 44-օրյա պատերազմի հերոսների տներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 33°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 30°C
    25%
    6 կմ/ժ
  • Լոռի 25°C
    67%
    2 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 34°C
    22%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    12 կմ/ժ
  • Արմավիր 34°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    42%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 32°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 30°C
    26%
    9 կմ/ժ
  • Արցախ 32°C
    40%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

ՀՀ վարչապետի տիկինը Սյունիքի մարզի Բնունիս գյուղում այցելել է 44-օրյա պատերազմի հերոսների տներ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Սյունիքի մարզ: Սիսիան համայնքում Աննա Հակոբյանին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, փոխմարզպետ Նարե Ղազարյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը:

Բնունիս գյուղում վարչապետի տիկինն այցելել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների տներ:

Աննա Հակոբյանին հյուրընկալել են հայրենիքի պաշտպանությանը կյանքը տված Էդգար Մարգարյանի տանը:

Էդգարի ընտանիքը Երևանում է ապրել, 2022-ին Էդգարի մայրը` Արսինե Սահակյանը որոշել է գյուղ տեղափոխվել: Սկզբում Նժդեհ գյուղն էր ընտրել, բայց տուն գնել հաջողվեց Բնունիսում:

Տեղափոխվել է Բնունիս ու որոշել բիզնես սկսել` հյուրատուն հիմնել:

Արսինե Սահակյանը Աննա Հակոբյանին իր ծրագրերն է ներկայացրել: Որոշել է գյուղի կյանքը ակտիվացնել: Հյուրատունը դեռ կիսատ է կառուցած, բայց նախորդ տարվանից արդեն 300-ից ավելի հյուր է եկել Բնունիս, գիշերել են և´ Էդգարի, և´ գյուղի մյուս բնակիչների տանը: Արսինեն պատմել է, որ նման գործունեություն ծավալելը եղել է իր և որդու` Էդգարի երազանքը:

Արսինեն Բնունիսում հոր հետ է ապրում, հյուրատան կառուցումից զատ մշակում են նաև հարակից հողակտորը:

Տանը նաև փոքրիկ կարի արհեստանոց ունեն, էկոպայուսակներ են կարում, իսկ նկարազարդումները գյուղի երեխաներն են անում: Աշխատանքներում ներգրավել է նաև գյուղի կանանց: Որոշել է նաև կարպետագործության փոքրիկ անկյուն ստեղծել:

Արսինե Մարգարյանը Աննա Հակոբյանին պատմել է նաև գյուղում արվեստի դպրոց հիմնելու իր նախաձեռնության մասին: Արսինեն վստահ է, որ արվեստի դպրոցի հիմնումից հետո գյուղի երեխաները զբաղվածություն կունենան ու կմնան հայրենի գյուղում:

Աննա Հակոբյանը բարձր է գնահատել Արսինե Մարգարյանի աշխատանքը, առաջարկել հերթով նախաձեռնությունները կյանքի կոչել` նախ հյուրատունը ամբողջությամբ կառուցել, հետո կենտրոնանալ արդեն արվեստի դպրոցի վրա: Արսինե Մարգարյանն էլ վարչապետի տիկնոջը տեղեկացրել է, որ արվեստի դպրոցի նորոգման համար արդեն ֆինանսավորող է գտել, թղթաբանությունը երբ ավարտեն, բարերարը գումարը կփոխանցի:

Վարչապետի տիկինը շրջել է Էդգարի տանը, ծանոթացել պայմաններին: Հույս հայտնել, որ շուտով հյուրատունը ամբողջապես պատրաստ կլինի և հյուրեր կընդունի ամբողջ երկրից ու նաև արտասահմանից:

Հաջորդ կանգառը բնունիսցի Գևորգ Բաբաջանյանի տանն Էր: Գևորգի մայրը` Լիլիթ Սողոմոնյանը Աննա Հակոբյանին ուղեկցել է տուն, դրվագներ պատմել Գևորգի կյանքից ու զինվորական ծառայությունից:

Գևորգը ծառայությունից հետո պայմանագիր է կնքել Զինված ուժերի հետ, պատերազմին մասնակցել է  որպես պայմանագրային զինծառայող: Ընտանիքի մյուս տղան, Հակոբը, 44-օրյա պատերազմի ընթացքում ժամկետային զինծառայող էր: Կռվից ողջ-առողջ է վերադարձել:

Գևորգի մայրը` Լիլիթ Սողոմոնյանը հերոսի մայր լինելուց բացի նաև հերոս մայր է` 6 երեխա է լույս աշխարհ բերել:

Հայրենիքը կյանքից առավել գերադասած տղաների արարքն անգնահատելի է` որդեկորույս մայրերին` Լիլիթին ու Արսինեին ասել է վարչապետի տիկինը:

Բնունիսում Աննա Հակոբյանը ևս մեկ տուն է այցելել, որտեղ ապրել է 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանը: Գասպարյանների ընտանիքը Բնունիս է տեղափոխվել Քաշաթաղից:

Գոռը կամավոր է մեկնել առաջնագից, 44-օրյա պատերազմի ընթացքում կռվել է Ջրականում: Տան երկրորդ տղան է: Գոռի մայրը` Շողիկ Գասպարյանը գյուղի մյուս հերոսն է` 7 երեխայի մայր է:

Գոռ Գասպարյանի տանը հավաքվեցին գյուղի 3 հերոս տղաների ծնողները, նման հավաքներ Բնունիսում հաճախ է լինում, այս անգամ հավաքը նախաձեռնվել էր տիկին Աննա Հակոբյանի այցի առթիվ:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հերոսների ծնողներին, որ նման հայրենասեր տղաներ են դաստիարակել, հավելել` բոլորը հավերժ պարտական են նրանց:

Թեմայի այլ նորություններ