ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Գավառի մարզային գրադարան
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    25%
    19 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    56%
    7 կմ/ժ
  • Լոռի 19°C
    62%
    5 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    73%
    12 կմ/ժ
  • Արարատ 31°C
    33%
    13 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    51%
    12 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    25%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    76%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    25%
    19 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    46%
    19 կմ/ժ
  • Արցախ 24°C
    67%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41484
  • Դոլար = 388.501

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Գավառի մարզային գրադարան

 ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Գավառի մարզային գրադարան

Աննա Հակոբյանը Գեղարքունիքի մարզում է:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նշելով, որ մարզային այցերը նրա համար առաջին հերթին մարդկանց հետ շփվելու հնարավորություն են։

«Շատ հրաշալի մարդկանց հանդիպեցի, եւ վստահ եմ մինչեւ այցի ավարտը դեռ կհանդիպեմ։
Բայց ուզում եմ հատուկ պատմել Սամվել Խաչատրյանի մասին։ Նրան հանդիպեցի Գավառի մարզային գրադարանում։ Այս երիտասարդը նախ ճշտեց արդյոք այդ ե՞ս եմ Աննա Հակոբյանը, ապա ինքը ներկայացավ եւ հարցրեց.

«Կարո՞ղ եմ Ձեզ համար իմ ստեղծագործությունը նվագել», ապա դաշնամուրի վրա կատարեց իր ստեղծագործությունը, որը սքանչելի էր, ապա ցույց տվեց իր նկարները եւ պատմեց թե ինչ դժվարություններ է ունենում գեղանկարչության մեջ թեմատիկա ընտրելիս, ապա ինձ ուղեկցեց Գավառի երկրագիտական թանգարանի ողջ շրջայցի ժամանակ եւ նմուշների մասին մեզ պատմող տիկնոջը պարբերաբար այսպես դիմեց.

«Ներեցեք, որ ձեզ ընդհատում եմ…» եւ իր հարցը տվեց։ Սամվելը 6 տարեկան է»,-գրել է նա:

Թեմայի այլ նորություններ