«Հենց Արևմուտքը և ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին մասշտաբային խնդիրներ». Զախարովա
▲ Դեպի վեր
  • Երեվան 33°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 30°C
    25%
    6 կմ/ժ
  • Լոռի 25°C
    67%
    2 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 34°C
    22%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    12 կմ/ժ
  • Արմավիր 34°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    42%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 32°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 30°C
    26%
    9 կմ/ժ
  • Արցախ 32°C
    40%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

«Հենց Արևմուտքը և ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին մասշտաբային խնդիրներ». Զախարովա

«Հենց Արևմուտքը և ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին մասշտաբային խնդիրներ». Զախարովա

Մենք իսկապես անհանգստացած ենք թշնամական հռետորաբանության և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի քանակի աճով, ինչպես նաև Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումների գնալու՝ կողմերի պատրաստակամության բացակայությամբ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Խաղաղ գործընթացն այլընտրանք չունի: Կողմերին իրենց հայտարարություններում և գործողություններում զսպվածության կոչ ենք անում, հորդորում ենք վերսկսել բանակցությունները հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանի սահմանազատում, խաղաղության պայմանագրի պատրաստում, պատգամավորների, հասարակական գործիչների հանդիպումների անցկացում»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում Արևմուտքի, Եվրամիության ներգրավումից հետո առաջացան լայնածավալ խնդիրներ: «Խաղաղության, օգնելու պատրաստակամության մասին բոլոր հայտարարությունների ետևում տեսնում ենք լիովին հակառակ պատկեր»,- հավելել է դիվանագետը:

Զախարովան չի մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունն այն մասին, որ հնարավոր է՝ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության համաձայնագիր ստորագրեն:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, իր ամենշաբաթյա ասուլիսում անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, ասել է. «Որքան քաղաքական գործիչներ, այնքան՝ տարատեսակ մեկնաբանություններ և կարծիքներ, նաև, ի դեպ, հնարավորություն, որ իրենց վրա ուշադրություն դարձվի ինչ-որ վառ հայտարարություններով։

Ես առաջին անգամը չէ, որ լսում եմ, թե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, և ուզում եմ կրկին հարցեր ուղղել ՀՀ կողմին, թե նրանք, ովքեր ասում են՝ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, ինչպե՞ս են տեսնում ՀԱՊԿ մուտքը, երևի ինչ-որ կերպ տեսնում են»։ 

Թեմայի այլ նորություններ