Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միասին աշխատեն խաղաղության պայմանագրի տեքստի վրա ու ընդունեն այն. Լուիս Բոնո
▲ Դեպի վեր
  • Երեվան 35°C
    14%
    4 կմ/ժ
  • Շիրակ 30°C
    25%
    6 կմ/ժ
  • Լոռի 25°C
    67%
    2 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 36°C
    22%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    12 կմ/ժ
  • Արմավիր 36°C
    14%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    42%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 34°C
    14%
    4 կմ/ժ
  • Կոտայք 30°C
    26%
    9 կմ/ժ
  • Արցախ 32°C
    40%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միասին աշխատեն խաղաղության պայմանագրի տեքստի վրա ու ընդունեն այն. Լուիս Բոնո

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միասին աշխատեն խաղաղության պայմանագրի տեքստի վրա ու ընդունեն այն. Լուիս Բոնո

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի դերը միջնորդությունը չէ, կողմերին տեքստ չի պարտադրվելու։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն։ 

«Այս գործընթացում մեր դերը միջնորդությունը չէ: Մենք այստեղ չենք տեքստ պարտադրելու, կողմերից որևէ մեկի վզին պայմաններ փաթաթելու համար: Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Նկատի ունեմ, որ մենք ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետև ցանկացած երկարատև, կայուն և հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից գա: Այն չի կարող գալ երրորդ՝ դրսի կողմից»,- ասել է Բոնոն։

Թեմայի այլ նորություններ