Հայաստանի անկախության դեմ հինգերորդ շարասյան արշավը չի դադարել. Արթուր Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    22%
    7 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    34%
    6 կմ/ժ
  • Լոռի 28°C
    50%
    7 կմ/ժ
  • Տավուշ 28°C
    52%
    9 կմ/ժ
  • Արարատ 32°C
    26%
    2 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    38%
    12 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    22%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    43%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    22%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    33%
    11 կմ/ժ
  • Արցախ 32°C
    39%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.37838
  • Դոլար = 388.242

Հայաստանի անկախության դեմ հինգերորդ շարասյան արշավը չի դադարել. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի անկախության դեմ հինգերորդ շարասյան արշավը չի դադարել. Արթուր Հովհաննիսյան

Մենք պետք է խորապես և հստակ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ, որպեսզի վերջապես դուրս գանք այս շրջապտույտից  և ՀՀ քաղաքացիներով մեր պետությունը տանենք դեպի խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն: Այս մասին այսօրԱզգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այս ճանապարհին խոչընդոտները շատ են: «Դրանց թվում են, բնականաբար, կազմակերպված և երրորդ երկրներից ուղղորդվող խմբավորումները, որոնք տասնամյակներ շարունակ քանդել են  մեր պետության հիմքերը՝ հասնելով ընդհուպ ամենաբարձր պաշտոնների՝ իրենց արմատները գցելով քաղաքական, հասարակական, անվտանգային և հնարավոր բոլոր ոլորտներում: Հայաստանի անկախության դեմ հինգերորդ շարասյան արշավը չի դադարել, և թե մենք՝ քաղաքական պատասխանատուներս, թե բոլոր քաղաքացիները պետք է հստակ գիտակցենք մեր լսածն ու տեսածը»,- ասաց նա:

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ մենք ունենք պատմական հնարավորություն վերջ դնելու ընդհուպ մինչև մեր պետության հիմքեր հասնող ստին և կեղծիքին: «Հայաստանը և հայ ժողովուրդը վերջապես պետք է խաղաղ ապրեն, և մենք ստանձնել ենք այդ առաքելությունը իրականացնելու հանձնառությունը, որքան էլ բարդ ու երկար լինի այս ճանապարհը»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ