Եվրամիությունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին օգտվել «պատմական հնարավորությունից»
▲ Դեպի վեր
  • Երեվան 34°C
    18%
    4 կմ/ժ
  • Շիրակ 28°C
    30%
    6 կմ/ժ
  • Լոռի 27°C
    53%
    7 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    53%
    10 կմ/ժ
  • Արարատ 35°C
    24%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    13 կմ/ժ
  • Արմավիր 35°C
    18%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    41%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 33°C
    18%
    4 կմ/ժ
  • Կոտայք 31°C
    28%
    10 կմ/ժ
  • Արցախ 32°C
    39%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

Եվրամիությունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին օգտվել «պատմական հնարավորությունից»

Եվրամիությունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին օգտվել «պատմական հնարավորությունից»

Եվրամիությունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին օգտվել «պատմական հնարավորությունից»՝ լուծելու տարաձայնությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

«Մենք կոչ ենք անում երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) ղեկավարներին օգտագործել պատմական հնարավորությունը այս հակամարտությունը՝ վերջնականապես լուծելու և բովանդակալից երկխոսության վերադառնալու համար»,- ասել է Հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Օլիվեր Վարհելին Բաքվի և Բրյուսելի միջև հարաբերությունների վերաբերյալ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկումների ժամանակ՝ հավելելով, որ շատ կարևոր հարցեր պահանջում են հրատապ լուծում:

Նա լիակատար աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ջանքերին, որոնք ուղղված են երկխոսությանը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև խաղաղ գործընթացին առնչվող բոլոր հարցերի շուրջ, ներառյալ՝ ապագա խաղաղության պայմանագիրը և սահմանների սահմանազատումը:

Եվրահանձնակատարի խոսքով՝ Եվրամիությունը առաքելություն է տեղակայել Հայաստանում (EUMA) լարվածությունը նվազեցնելու և խաղաղ գործընթացին աջակցելու համար:

«Սա կարևոր քայլ է կայունության ամրապնդման և տարածաշրջանում ԵՄ դերի ամրապնդման համար»,- ասել է նա։

Վերջինս ընդգծել է, որ իրենք պատրաստ են շարունակել աջակցել Ադրբեջանին՝ լինի խաղաղ գործընթացի խթանման, թե մարդասիրական օգնության և ականազերծման հարցում շարունակական տրամադրման միջոցով:

Թեմայի այլ նորություններ