ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարն առաջարկել է ՇՀԿ-ի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրել Հայաստանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    34%
    17 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    12 կմ/ժ
  • Լոռի 18°C
    62%
    4 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    73%
    10 կմ/ժ
  • Արարատ 27°C
    37%
    10 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    53%
    12 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    82%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    17 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    46%
    21 կմ/ժ
  • Արցախ 23°C
    67%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41506
  • Դոլար = 388.501

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարն առաջարկել է ՇՀԿ-ի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրել Հայաստանում

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարն առաջարկել է ՇՀԿ-ի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրել Հայաստանում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՇՀԿ քարտուղարության միջև կարող է փոխըմբռնման հուշագիր ստորագրվել Հայաստանում այս տարվա աշնանը կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում։

Այս մասին հուլիսի 3-ին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Չժան Մինի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիջան Սագինտաևը։

ԵՏՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են ԵՏՀ-ի և ՇՀԿ-ի քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության և ՇՀԿ-ի երկրների համագործակցության հեռանկարները:

Սագինտաևը նշել է, որ ներկայումս ավարտվում է հուշագրի իրականացման գործողությունների ծրագրի նախապատրաստումը։

Խոսելով ԵԱՏՄ-ՇՀԿ ձևաչափով հետագա փոխգործակցության հնարավորությունների մասին՝ ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարն ընդգծել է Եվրասիական տնտեսական միության երկրների շահագրգռվածությունը միջազգային տրանսպորտային միջանցքների, մուլտիմոդալ և կոնտեյներային փոխադրումների, ինչպես նաև բեռնափոխադրումների թվայնացման հարցում։ 

Այդ կապակցությամբ Սագինտաևն առաջարկել է մոտ ժամանակներս անցկացնել ՇՀԿ անդամ երկրների տրանսպորտի նախարարների և ԵԱՏՄ երկրների տրանսպորտի ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի համատեղ նիստ։

Կողմերը քննարկել են նաև ՇՀԿ կենտրոնակայանում «ԵԱՏՄ օրեր» անցկացնելու ԵՏՀ նախաձեռնությունը։

Մինն իր հերթին նշել է, որ ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի միջև փոխգործակցության գործոնը գնալով ավելի էական է դառնում ժամանակակից համաշխարհային ճարտարապետության մեջ։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական ասոցիացիա է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Թեմայի այլ նորություններ