Երևանի քաղաքապետարանի և «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ ռազմահայրենասիրական ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 33°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 30°C
    26%
    9 կմ/ժ
  • Լոռի 25°C
    67%
    2 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 34°C
    22%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    12 կմ/ժ
  • Արմավիր 34°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    42%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 32°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 30°C
    26%
    9 կմ/ժ
  • Արցախ 32°C
    40%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

Երևանի քաղաքապետարանի և «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ ռազմահայրենասիրական ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Երևանի քաղաքապետարանի և «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ ռազմահայրենասիրական ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Մարտի 5-ին` սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Երևանի քաղաքապետարանի և «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ ռազմահայրենասիրական ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և ՀԿ նախագահ Խաչիկ Գալստյանը:

Կարևորելով ռազմական ոլորտի շարունակական բարեփոխումների իրականացումը, համատեղ խնդիրների արդյունավետ լուծումն ու քաղաքացիների մարտական պատրաստականության բարձրացումը` կողմերը պարտավորվել են համատեղ ծրագրեր իրականացնել:

Գործակցությամբ կկազմակերպվեն ինչպես սեմինարներ և ուսումնական դասընթացներ, այնպես էլ համայնքային ծառայողներն ու Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտները կմասնակցեն գործնական վարժանքների և պարապմունքների:

Թեմայի այլ նորություններ