Երբ հրավառություն տեսնենք, պետք է հասկանանք, որ ՀՀ-ում տոն է. ԱԺ-ն քննարկում է հրավառությունները սահմանափակող օրինագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 33°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 30°C
    25%
    6 կմ/ժ
  • Լոռի 25°C
    67%
    2 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 34°C
    22%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    12 կմ/ժ
  • Արմավիր 35°C
    16%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    42%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 32°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 30°C
    26%
    9 կմ/ժ
  • Արցախ 32°C
    40%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

Երբ հրավառություն տեսնենք, պետք է հասկանանք, որ ՀՀ-ում տոն է. ԱԺ-ն քննարկում է հրավառությունները սահմանափակող օրինագիծը

Երբ հրավառություն տեսնենք, պետք է հասկանանք, որ ՀՀ-ում տոն է. ԱԺ-ն քննարկում է հրավառությունները սահմանափակող օրինագիծը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը առաջարկում է կանոնակարգել հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումն ու առևտրի իրականացման ոլորտը։ Ազգային ժողովում ներկայացնելով ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը՝ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ նախագծով նախ համապատասխանեցնում են Հայաստանի տեխկանոնակարգերը ԵԱՏՄ-ի տեխկանոնակարգերին և արգելում են 3-րդ, 4-րդ և 5-րդ դասի հրագործական արտադրատեսակների ներմուծումը, կիրառումը և վաճառքը։

«Այսինքն՝ եթե հրավառություն կլինի Հայաստանի Հանրապետությունում, ապա դա կամ համայնքային, կամ պետական նշանակության տոն օրերին է։ Իհարկե, իդեալական կլինի, որ այս օրենքի ընդունումից հետո հենց այդպես էլ լինի, որովհետև, ցավոք, ոչ միայն Հայաստանում, այլև բոլոր երկրներում էլ արգելված որոշակի արտադրատեսակների ներքին ապօրինի շրջանառություն լինում է, բայց, կարծում եմ, որ այս օրենքի ընդունումը կհանգեցնի նրան, որ մենք փաստացի կունենանք 90 և ավել տոկոս նվազում։ Եվ երբ հրավառություն կտեսնենք, պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունում տոն օր է կամ էլ մեծ միջոցառում է կազմակերպվել պետության կամ համայնքի մասնակցությամբ»,- ասել է Գաբրիելյանը։

Ըստ պատգամավորի, անարգել կներմուծվեն 1-ին և 2-րդ դասի հրագործական արտադրատեսակները, օրինակ՝ բենգալյան կրակը: Այդ դասի վաճառի համար որևէ սահմանափակում չի նախատեսվում: Կլինեն պահեստավորման և տեղափոխման հարցերի հետ կապված որոշակի պահանջներ:

Թեմայի այլ նորություններ