Երբ Եվրահանձնաժողովի նախագահն ասում է՝ մենք պատրաստ ենք աջակցելու Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացմանը, հենց սա է եվրաինտեգրումը. Եղոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    32%
    17 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    12 կմ/ժ
  • Լոռի 18°C
    62%
    4 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    73%
    10 կմ/ժ
  • Արարատ 28°C
    37%
    10 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    53%
    12 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    32%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    82%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    32%
    17 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    46%
    21 կմ/ժ
  • Արցախ 23°C
    67%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41506
  • Դոլար = 388.501

Երբ Եվրահանձնաժողովի նախագահն ասում է՝ մենք պատրաստ ենք աջակցելու Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացմանը, հենց սա է եվրաինտեգրումը. Եղոյան

Երբ Եվրահանձնաժողովի նախագահն ասում է՝ մենք պատրաստ ենք աջակցելու Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացմանը, հենց սա է եվրաինտեգրումը. Եղոյան

Եվրամիության հետ գործակցության մարտահրավերներին և հնարավորություններին վերաբերող քննարկման ժամանակ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է նվազեցնի մեկ երկրից էներգետիկ կախվածությունը: Նա նկատել է, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը պայմանավորված է հենց բնական գազից ունեցած կախվածությամբ: Հենց այդ կախվածությունից ազատվելու համար էր, ըստ Արման Եղոյանի, ապրիլի 5-ին տեղի ունեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը:

«Միգուցե շատ գիտեք՝ մեր մեդիադաշտի համար շատ շքեղ վերնագրերի նյութեր չհնչեցին, էնպես, ինչպես դա ներկայացվել էր մինչև ապրիլի 5-ին հանդիպումը, և էնպես, ինչպես շատերը կցանկանային լսել, բայց երբ ես լսում եմ, որ Եվրահանձնաժողովի նախագահն ասում է, որ մենք պատրաստ ենք աջակցելու Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացմանը, հենց սա է եվրաինտեգրումը»,- ասել է Եղոյանը:

Թեմայի այլ նորություններ