ԵԽԽՎ-ի հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 34°C
    16%
    4 կմ/ժ
  • Շիրակ 30°C
    26%
    9 կմ/ժ
  • Լոռի 27°C
    53%
    7 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    53%
    10 կմ/ժ
  • Արարատ 35°C
    24%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    13 կմ/ժ
  • Արմավիր 35°C
    16%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    41%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 33°C
    16%
    4 կմ/ժ
  • Կոտայք 31°C
    28%
    10 կմ/ժ
  • Արցախ 32°C
    39%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

ԵԽԽՎ-ի հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը

ԵԽԽՎ-ի հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը

 ԵԽԽՎ-ի իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ կատարել Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Այս մասին ասված է ԵԽԽՎ-ի հանձնաժողովի տարածած հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերով և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը մեծապես մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման պատճառով առաջացող հումանիտար ճգնաժամով:

«Այս միջանցքը կյանքի ճանապարհ է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում ապրողների միջև» - գրում է հանձնաժողովը՝ աջակցություն հայտնելով ԵԽԽՎ-ի համազեկուցողների կողմից արված հրապարակային հայտարարությանը, որով կոչ է արվում շտապ գործողություններ ձեռնարկել և անհապաղ վերջ դնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը:

«Հանձնաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ իրականացնել միջոցառումները՝ հասցեագրված Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2023 թ. փետրվարի 22-ին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2022 թ. դեկտեմբերի 21-ին, որոնց որոշումներում նշվում էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը՝ «երաշխավորելու Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը» (Եռակողմ հայտարարության 6-րդ հոդված)», - նշվում է հայտարարությունում:

ԵԽԽՎ-ի իրավական հարցերով և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը նաև վկայակոչում է այս հարցին առնչվող միջազգային այլ հայտարարություններ՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին:

Թեմայի այլ նորություններ