Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարը և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարը
▲ Դեպի վեր
  • Երեվան 35°C
    14%
    4 կմ/ժ
  • Շիրակ 30°C
    25%
    6 կմ/ժ
  • Լոռի 25°C
    67%
    2 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 36°C
    22%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    12 կմ/ժ
  • Արմավիր 36°C
    14%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    42%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 34°C
    14%
    4 կմ/ժ
  • Կոտայք 32°C
    26%
    9 կմ/ժ
  • Արցախ 32°C
    40%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարը և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարը

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարը և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարը

Առավոտյան ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը, որն օրեր առաջ է ազատվել աշխատանքից, և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը: Տեղեկությունը «Լուրերին» հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից, այլ մանրամասներ չեն հայտնել:

«Երևանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունները ևս մեկ անգամ գալիս են հիշեցնելու, որ պետական, համայնքային և, առհասարակ, հարկատուների հաշվին պաշտոն զբաղեցնելն ինչքան պատվաբեր է, կրկնակի էլ պատասխանատվության բաժին է ենթադրում»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում է լրիվ և բազմակողմանի բացահայտում, քանի որ դա է պահանջում Երևանի և երևանցու շահը:

«Միևնույն ժամանակ սթափության կոչ եմ անում քաղաքապետարանի և համայնքային կազմակերպությունների անխտիր բոլոր աշխատակիցներին՝ հորդորելով իրենց ջանքերը ծառայեցնել բացառապես մայրաքաղաքին»,- գրել է Ավինյանը: 

Թեմայի այլ նորություններ