Բրյուսովի ուսանողները բողոքի ակցիա են սկսել․ նրանք դեմ են Գյուրջինյանի նշանակմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    22%
    7 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    34%
    6 կմ/ժ
  • Լոռի 28°C
    50%
    7 կմ/ժ
  • Տավուշ 28°C
    52%
    9 կմ/ժ
  • Արարատ 32°C
    26%
    2 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    38%
    12 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    22%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    43%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    22%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    33%
    11 կմ/ժ
  • Արցախ 32°C
    39%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.37838
  • Դոլար = 388.242

Բրյուսովի ուսանողները բողոքի ակցիա են սկսել․ նրանք դեմ են Գյուրջինյանի նշանակմանը

Բրյուսովի ուսանողները բողոքի ակցիա են սկսել․ նրանք դեմ են Գյուրջինյանի նշանակմանը

Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն այս պահին բողոքի ցույց են կազմակերպել բուհում։ Հայտարարված է դասադուլ և գործադուլ։ 

Բանն այն է, որ ուսանողները և դասախոսները բոյկոտում են ԿԳՄՍ նախարության որոշումը։ Լեզվաբան, հայերենագետ, ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ցոլակ Ակոպյանը:

Ուսանողների խոսքով՝ Բրյուսովի անվան պետական համալսարանը հնարավորություն ունի դառնալ ազգային և ակադեմիական արժանապատվություն ցույց տվող կրթօջախ, այդ պատճառով նրանք դեմ են Գյուրջինյանի նշանակմանը։

Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարության ոոշմամբ՝ վերջին շրջանում  Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարում էր պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը: Երեկ էլ հայտնի էր դարձել, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի՝ 3 անձից բաղկացած կազմը:

Նշենք, որ Գյուրջինյանը բուհում կլինի 16։30, քանի որ այդ ժամին է նախատեսված, որ ԿԳՄՍ նախարարը բուհի ողջ կազմին պետք է ներկայացնի ռեկտորի նոր պաշտոնակատարին։ 

Թեմայի այլ նորություններ