Բոլորն օրենքի առջև հավասար են, արտոնյալներ չպետք է լինեն. Արցախի նախագահի խոսնակը՝ գեներալի ձերբակալության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 32°C
    25%
    2 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    36%
    19 կմ/ժ
  • Լոռի 20°C
    64%
    5 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    78%
    14 կմ/ժ
  • Արարատ 33°C
    28%
    8 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    50%
    9 կմ/ժ
  • Արմավիր 33°C
    25%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    81%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 31°C
    25%
    2 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    48%
    20 կմ/ժ
  • Արցախ 24°C
    68%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40898
  • Դոլար = 387.973

Բոլորն օրենքի առջև հավասար են, արտոնյալներ չպետք է լինեն. Արցախի նախագահի խոսնակը՝ գեներալի ձերբակալության մասին

Բոլորն օրենքի առջև հավասար են, արտոնյալներ չպետք է լինեն. Արցախի նախագահի խոսնակը՝ գեներալի ձերբակալության մասին

Մայիսի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան:

Դեպքի առթիվ ԱՀ իրավապահ մարմինների տարածած պաշտոնական հաղորդագրությունների­ համաձայն՝ անմիջապես ձեռնարկվել են քննչական և դատավարական գործողություններ, որի արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ և ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն:

Այս առթիվ մամուլն արդեն հաստատել է, որ ԱՀ քաղաքացի հանդիսացող Ս. Կ.-ն Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն է: Սակայն լրատվամիջոցները մի շարք իրարամերժ տեղեկություններ են հրապարակել նաև, թե իբր գեներալ Կարապետյանի ձերբակալման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Շրջանառվող լուրերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար «Արցախպրես»-ը դիմել է ԱՀ Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին, ով, մասնավորապես, ասել է.

«Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում մայիսի 10-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է Արցախի հերոս Սամվել Կարապետյանը: Գործը գտնվում է իրավապահ մարմինների լիազորությունների տիրույթում: Չնայած այն հանգամանքին, որ Արցախի նախագահը անցած ժամերի ընթացքում Սամվել Կարապետյանին աջակցող դիմումներ է ստացել և ինքն էլ բարձր է գնահատում Հայրենիքի պաշտպանության գործում պարոն Կարապետյանի ունեցած վաստակը, սակայն իրավասու չէ որևէ կերպ միջամտել իրավապահների աշխատանքին: Արցախի Հանրապետությունում բոլորն օրենքի առջև հավասար են, և այս առումով Նախագահը բազմիցս հայտարարել է, որ Արցախում արտոնյալներ չպետք է լինեն»,- ասել է Լ. Ավանեսյանը:

Թեմայի այլ նորություններ