Արմեն Գրիգորյանն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 35°C
    14%
    4 կմ/ժ
  • Շիրակ 30°C
    25%
    6 կմ/ժ
  • Լոռի 25°C
    67%
    2 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 36°C
    22%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    12 կմ/ժ
  • Արմավիր 36°C
    14%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    42%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 34°C
    14%
    4 կմ/ժ
  • Կոտայք 30°C
    26%
    9 կմ/ժ
  • Արցախ 32°C
    40%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

Արմեն Գրիգորյանն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր

Արմեն Գրիգորյանն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 13-ին ընդունել է  «Ռասմուսեն Գլոբալ» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Անդրես Ֆոգ Ռասմուսենին: Այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից:

Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և կարևորել է անվտանգության ապահովման գործում ՀՀ-ի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամին:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը:

Թեմայի այլ նորություններ