Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվում է էթնիկ զտման քաղաքականություն. Գ. Ստեփանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 35°C
    14%
    4 կմ/ժ
  • Շիրակ 30°C
    25%
    6 կմ/ժ
  • Լոռի 23°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    52%
    11 կմ/ժ
  • Արարատ 36°C
    19%
    5 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    10 կմ/ժ
  • Արմավիր 36°C
    14%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    42%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 34°C
    14%
    4 կմ/ժ
  • Կոտայք 32°C
    23%
    8 կմ/ժ
  • Արցախ 32°C
    44%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվում է էթնիկ զտման քաղաքականություն. Գ. Ստեփանյան

Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվում է էթնիկ զտման քաղաքականություն. Գ. Ստեփանյան

Արգենտինայում ընթացող մարդու  իրավունքների համաշխարհային ֆորումի շրջանակում  Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Արցախում առկա իրավիճակն ու Արցախի ժողովրդի նկատմամբ ամենօրյա  ռեժիմով Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ  զտման ու ցեղասպանական քաղաքականությունը։ «100-ից ավելի օր Արցախը շրջափակման մեջ է» թեմայով ասուլիսում ասաց Գ. Ստեփանյանը, ով միացել է առցանց։

«Ներկայացրել եմ այն բոլոր  գոյաբանական սպառնալիքները, որոնց առերեսվում ենք Արցախում, որոնք հանգեցնում են արցախցիների բազմաթիվ իրավունքների և ազատությունների խախտմանը»,- ասաց նա։

Գ. Ստեփանյանի խոսքով, գուցե այդ խողովակը  ինչ-որ առումով օգտակար լինի առավել բարձրացնելու  միջազգային իրազեկվածությունը և ստանալու միջազգային հարթակներում գործող  մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող  կազմակերպությունների և անհատների աջակցությունը։

Ասուլիսում նա ներկայացրեց նաև օրերս հրապարակված  արտահերթ եռալեզու զեկույցը՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

Թեմայի այլ նորություններ