Արցախի կառավարությունը ապրանքների մանրածախ վաճառքի առավելագույն գին կսահմանի
▲ Դեպի վեր
  • Երեվան 33°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 30°C
    25%
    6 կմ/ժ
  • Լոռի 25°C
    67%
    2 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 34°C
    22%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    12 կմ/ժ
  • Արմավիր 34°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    42%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 32°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 30°C
    26%
    9 կմ/ժ
  • Արցախ 32°C
    40%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

Արցախի կառավարությունը ապրանքների մանրածախ վաճառքի առավելագույն գին կսահմանի

Արցախի կառավարությունը ապրանքների մանրածախ վաճառքի առավելագույն գին կսահմանի

Արցախի Հանրապետության կառավարությունը սահմանել է մանրածախ վաճառքում գտնվող ապրանքի շրջանառության հատուկ կարգ, որը վերաբերվում է նաև ապրանքի մանրածախ գնի առավելագույն սահմանաչափի որոշմանը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: 
 
«Հաշվի առնելով ստեղծված վիճակը և տնտեսական շրջափակման հետևանքով շուկայում իրացվող ապրանքատեսակների սղությունն ու գնագոյացման հետ կապված խնդիրները, տնտեսվարող սուբյեկտների կողմից չարաշահման դեպքերը, 07․03․2023թ․ Արցախի Հանրապետության կողմից ընդունվել է ապրանքների շրջանառության հատուկ կարգ, որն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարող սուբյեկտները պետք է նախապես ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովին ներկայացնեն այն ապրանքների ցանկը, որոնք նախատեսում են իրացնել, հանձնաժողովը դրանց համար սահմանելու է շուկայում իրացման առավելագույն գին, որը խախտելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները ենթարկվելու են վարչական տույժի՝ 500․000-1․000․000 դրամի չափով։
 
Գործընթացի նկատմամբ վերահսկողություն է իրականացվելու տեղական ինքնակառավարման մարմինների, վարչակազմերի ղեկավարների, Պետական եկամուտների կոմիտեի, Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի և Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից։
 
Այսօր և վաղը կկազմակերպվի տնտեսվարող սուբյեկտներին իրազեկելու գործընթացը, որից հետո Կառավարության կողմից սահմանված կարգը կիրառության մեջ կմտնի»,- ասված է պետնախարարի հայտարարության մեջ։

Թեմայի այլ նորություններ