Արցախի ԱԺ-ն միաձայն հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 32°C
    18%
    6 կմ/ժ
  • Շիրակ 28°C
    32%
    7 կմ/ժ
  • Լոռի 27°C
    53%
    7 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    53%
    10 կմ/ժ
  • Արարատ 33°C
    24%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    38%
    12 կմ/ժ
  • Արմավիր 33°C
    18%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    43%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 31°C
    18%
    6 կմ/ժ
  • Կոտայք 29°C
    28%
    10 կմ/ժ
  • Արցախ 32°C
    39%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.37838
  • Դոլար = 388.242

Արցախի ԱԺ-ն միաձայն հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը

Արցախի ԱԺ-ն միաձայն հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը

Մարտի 23-ին հրավիրվել է Արցախի ԱԺ հերթական նիստ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրել է նստաշրջանի ու նիստի օրակարգերը:Դրանք հաստատելուց հետո պատգամավորները քննարկել են ԱՀ Սահմանադրության փոփոխությունը, որը ներկայացվում է երկրորդ ընթերցմամբ:

ԱԺ գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկություն չի ստացել: Խորհրդարանը քվեարկությամբ միաձայն հավանություն է տվել Սահմանադրական փոփոխությանը:

ԱԺ նախագահը ներկայացրել է փոփոխության Սահմանադրությանը համապատասխանելիությունը որոշելու հարցով Գերագույն դատարան դիմելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը: 32 կողմ ձայնով այն հավանության է արժանացել: Հարցի քննարկումը ընդհատվել է մինչև Գերագույն դատարանից պատասխան ստանալը:

Հաջորդիվ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ՝ 21 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակել Արսեն Ամիրջանյանին:

Օրինագծերից պատգամավորները քննարկել են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ, «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը՝ վերջնական տեսքով:

«Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺՈ-001-7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» հարցը ներկայացրել է պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը: Նա փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորել է ԱԺ բնականոն գործունեության ապահովմամբ: Որոշման նախագիծը հանձնաժողովում քննարկելու առաջարկով հանդես է եկել պատգամավոր Արթուր Հարությունյանը: Առաջարկն ընդունվել է:

Օրակարգի վերջին կետով նախատեսված պատգամավորական հայտարարություններ չեն հնչել:

Թեմայի այլ նորություններ