Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում քննչական գործողություններ են կատարվում. Կան ձերբակալվածներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    32%
    17 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    12 կմ/ժ
  • Լոռի 18°C
    62%
    4 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    73%
    10 կմ/ժ
  • Արարատ 28°C
    37%
    10 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    53%
    12 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    32%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    82%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    32%
    17 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    46%
    21 կմ/ժ
  • Արցախ 23°C
    67%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41506
  • Դոլար = 388.501

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում քննչական գործողություններ են կատարվում. Կան ձերբակալվածներ

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում։
 
«Հավելյալ ինֆորմացիայի դեպքում քննչական գործողություններ իրականացնող մարմինները հանդես կգան հայտարարությամբ»,- գրել է Կոստանյանը։
 
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։ Այս մասին գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
 
«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,- գրել է Գոռ Աբրահամյանը։

Թեմայի այլ նորություններ