ԱՀ ՆԳ նախարարությունը շուրջօրյա ծառայություն է իրականացնում Արցախի ողջ տարածքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 34°C
    16%
    4 կմ/ժ
  • Շիրակ 30°C
    26%
    9 կմ/ժ
  • Լոռի 25°C
    67%
    2 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 34°C
    22%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    12 կմ/ժ
  • Արմավիր 34°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    42%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 33°C
    16%
    4 կմ/ժ
  • Կոտայք 31°C
    26%
    9 կմ/ժ
  • Արցախ 32°C
    40%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

ԱՀ ՆԳ նախարարությունը շուրջօրյա ծառայություն է իրականացնում Արցախի ողջ տարածքում

ԱՀ ՆԳ նախարարությունը շուրջօրյա ծառայություն է իրականացնում Արցախի ողջ տարածքում

2023 թվականի մարտի 6-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 54 հաղորդում, որից 30-ը հանցագործության վերաբերյալ: Դրանցից 28-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 16 պատահար, որից 8-ը նյութական վնասով, 8-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 10 քաղաքացի, նրանցից 4-ը մարմնական վնասվածքը ստացել է վրաերթի պատճառով:

Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 19 վարորդ, 11-ը եղել է անսթափ վիճակում, 8 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:

Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը, որոնք հիմնականում տեղի են ունեցել վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելը: Այս բնութագրմամբ արձանագրված 8 դեպքերը ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է:

Շաբաթվա ընթացքում բացահայտվել է նաև խուլիգանության և խարդախության մեկական դեպքեր: Միջոցներ են ձեռնարկվում անձնական ունեցվածքի գողության մեկ դեպքի բացահայտման ուղղությամբ:

Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը՝ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ շարունակում են թմրամիջոցների, դրանց ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման դեմ պայքարը: Յոթ օրվա ընթացքում բացահայտվել է 2 դեպք։

ՆԳՆ ոստիկանության ծառայողները պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանք են իրականացնում հանրության շրջանում: Անցած շաբաթվա ընթացքում զենք ու այլ ռազմամթերք կամովին հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 1 քաղաքացի:

Հանցագործությունների կանխարգելման և բացահայտման նպատակով ՆԳ նախարարությունը շուրջօրյա ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:

Թեմայի այլ նորություններ