ԱԳՆ-ում կայացավ Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի մեկնարկային նիստը (տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 37°C
    13%
    6 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    41%
    31 կմ/ժ
  • Լոռի 26°C
    58%
    11 կմ/ժ
  • Տավուշ 27°C
    60%
    8 կմ/ժ
  • Արարատ 38°C
    21%
    12 կմ/ժ
  • Սյունիք 31°C
    33%
    16 կմ/ժ
  • Արմավիր 38°C
    13%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 24°C
    48%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 36°C
    13%
    6 կմ/ժ
  • Կոտայք 34°C
    28%
    4 կմ/ժ
  • Արցախ 31°C
    36%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

ԱԳՆ-ում կայացավ Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի մեկնարկային նիստը (տեսանյութ)

Մարտի 20-ին ՀՀ ԱԳՆ-ում անդրանիկ նիստով կայացավ Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի մեկնարկը: Հանձնաժողովի կազմում հասարակական հիմունքներով ներգրավված են հայ մշակույթի ականավոր ներկայացուցիչներ՝ տարբեր ոլորտներից:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ներկայացրեց նախաձեռնության նպատակը և աշխատանքի հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է հնարավորինս բազմազանել և ակտիվացնել միջազգային համագործակցությունը, մասնավորապես մշակույթի ոլորտում: «Մշակույթն այն հարթակն է, որի միջոցով տարբեր երկրների՝ մեծ և փոքր, մերձավոր և հեռավոր ժողովուրդների միջև ստեղծվում է ամենաարդյունավետ կամուրջը, որի վրա ձևավորվում են համագործակցությունը, փոխըմբռնումը և, ի վերջո, բարեկամությունը։ Մշակույթը դիվանագիտական գործիքակազմի մեջ թերևս ամենաարդյունավետ զենքն է։

Հայկական մշակույթը, հայկական արվեստ դարեր ի վեր ստեղծել և շարունակում են ստեղծել մնայուն արժեքներ։ Մեր մշակույթը մեր արվեստագետների միջոցով ստեղծել է մշակութային գործեր և արվեստի կոթողներ, որոնք հիրավի համարվում են համամարդկային մշակութային ժառանագության գոհարներ և ունեն կարևոր նշանակություն։

Մենք հիմա շատ դժվար ժամանակներում ենք ապրում, և մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ Հայաստանն այսօր ավելի քան երբևէ պետք է շատ ակտիվացնի իր ներգրավվածությունը միջազգային ասպարեզում։ Մշակույթի միջոցով մենք պետք է նոր ըմբռնում, նոր հնչողություն տանք Հայաստանին միջազգային ասպարեզում: Կարծում եմ, որ բոլորը պետք է հավակնություն ունենան  արվեստի, մշակույթի միջոցով հասնել այն նպատակին, որպեսզի Հայաստանը միջազգային ասպարեզում ընկալվի որպես մեր տարածաշրջանի մշակութային կենտրոն։ Մենք դա կարող ենք անել»,- նշեց ԱԳ նախարարը:

Հանձնաժողովի պատվավոր նախագահ ընտրված մաեստրո Տիգրան Մանսուրյանը իր խոսքում, մասնավորապես, ընդգծեց. «Իրոք, որ շատ անսովոր իրադրություն է, երբ դիվանագիտություն և արվեստ բառերը գալիս են միավորվելու՝ իբրև մեկ ամբողջություն։ Ահա այդպիսի իրողության առջև ենք մենք բոլորս. երեկ մեր տանը մեր աշխատանքային հոգսերի մեջ էինք, հիմա պետք է նաև մտնենք դիվանագիտության աշխարհ։ Սա հրամայականն է այսօրվա իրողության, և ես ամբողջությամբ ողջունում եմ Արտաքին գործոց նախարարության այս աշխատանքային ծրագիրը և իր հետապնդած նպատակները։ Ի սրտե ողջունում եմ բոլորիս և վստահ եմ, որ մեր կարելին և, գուցե, ավելին պետք է ներդնենք այս ուղղությամբ՝ թե՛ անհատապես, և թե՛ բոլորով միասին»:

Ողջունելով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը՝ Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց. «Մեր մշակույթը, իսկապես, ամենակարևոր զենքն է եղել, և այսօր կարիքը ունի, որպեսզի այդ զենքը մենք գործածենք խաղաղ նպատակներով»:

Ելույթներին հաջորդած քննարկումների ընթացքում Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի անդամները հանգամանալից անդրադարձան հանձնաժողովի շրջանակներում իրականացվելիք աշխատանքներին, նախաձեռնվելիք միջոցառումներին և հետագա ծրագրերին:

Թեմայի այլ նորություններ