Ադրբեջանը շարունակական սադրանքներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին. Միրզոյանը՝ ԱՄԷ պետնախարարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 35°C
    14%
    6 կմ/ժ
  • Շիրակ 31°C
    23%
    6 կմ/ժ
  • Լոռի 23°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    52%
    11 կմ/ժ
  • Արարատ 36°C
    19%
    5 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    10 կմ/ժ
  • Արմավիր 36°C
    14%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    42%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 34°C
    14%
    6 կմ/ժ
  • Կոտայք 32°C
    23%
    8 կմ/ժ
  • Արցախ 32°C
    44%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

Ադրբեջանը շարունակական սադրանքներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին. Միրզոյանը՝ ԱՄԷ պետնախարարին

Ադրբեջանը շարունակական սադրանքներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին. Միրզոյանը՝ ԱՄԷ պետնախարարին

Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 8-ին Կահիերում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Խալիֆա Շահեն Ալ-Մարարի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-էմիրաթական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի, մտքեր փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ընդլայնվող առևտրատնտեսական կապերը, կանոնավոր ուղիղ չվերթերի արդյունավետությունը և զբոսաշրջության հետագա զարգացման, ներդումային ծրագրերի իրականցման հնարավորությունները:

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով և առավելապաշտական նկրտումներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:

ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը և կարևորել առանց նախապայմաների միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը: Այս համատեքստում ընդգծվել է ՝ Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման կյանքի կոչումը:

Միջազգային հարթակներում փոխգործակցության համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկման, Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերին՝ դրանք համարելով անթույլատրելի և հույս հայտնելով, որ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրներն այլ միջազգային հարթակներում կհակազդեն բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձի։

Թեմայի այլ նորություններ