Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 35°C
    14%
    6 կմ/ժ
  • Շիրակ 31°C
    23%
    6 կմ/ժ
  • Լոռի 23°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    52%
    11 կմ/ժ
  • Արարատ 36°C
    19%
    5 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    10 կմ/ժ
  • Արմավիր 36°C
    14%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    42%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 34°C
    14%
    6 կմ/ժ
  • Կոտայք 32°C
    23%
    8 կմ/ժ
  • Արցախ 32°C
    44%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40551
  • Դոլար = 388.242

Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի գործելակերպն է պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ թե՛ խաղաղության պայմանագրի, և թե՛ ԼՂ ժողովրդի անվտանգության իրավունքների հարցում Ստեփանակերտ-Բաքու ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր:

«Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանին քաջալերում են գնալ նորանոր սադրանքների:

Նման մի հրեշավոր սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ Ադրբեջանական կողմը նպատակային՝ դիպուկահար կրակոցով սպանել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանին: Ցավակցություն հայտնելով սպանված ժամկետային զինծառայողի ծնողներին, հարազատներին միջազգային հանրության ուշադրւթյունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա: 

Այս խոսույթը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ հենց սկզբից ճիշտ ենք ընթերցել Ադրբեջանի ուղերձները, և այս շարունակական՝ գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունն ու խոսույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը հիմա էլ նոր մեղադրանք է մոգոնել, թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է և Հայաստանում ազգային փոքրամասնություններ չկան:

«Նախ սա ՀՀ-ի ներքին գործերին կոպիտ միջամտություն է: Բացի այդ ՀՀ-ում ոչ միայն կան ազգային փոքրմասնություններ, նաև նրանք ներկայացված են ԱԺ-ում: Եթե սա միջամտություն չէ երկրի ներքին գործերին, ուրեմն արձանագրենք, որ Ադրբեջանում ոչ միայն մամուլի, ոչ միայն ընդդիմության, այլև ազգային փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ»,- ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ