Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 3 քաղաքացու ուղղությամբ. տուժածներ չկան
▲ Դեպի վեր
  • Երեվան 34°C
    16%
    4 կմ/ժ
  • Շիրակ 30°C
    26%
    9 կմ/ժ
  • Լոռի 27°C
    53%
    7 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    53%
    10 կմ/ժ
  • Արարատ 35°C
    24%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    13 կմ/ժ
  • Արմավիր 35°C
    16%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    41%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 33°C
    18%
    4 կմ/ժ
  • Կոտայք 31°C
    28%
    10 կմ/ժ
  • Արցախ 32°C
    39%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 3 քաղաքացու ուղղությամբ. տուժածներ չկան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 3 քաղաքացու ուղղությամբ. տուժածներ չկան

Մարտի 15-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, ԱՀ ՆԳՆ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի Խազազին տակ կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտելու աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:
 
Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։ Տուժածներ չկան:
 
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 15-ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։
 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 15-ին՝ ժամը 00:10-02:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Թեմայի այլ նորություններ