40-ամյա տղամարդը դանակով երեք անգամ խփել է ընկերոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ․ նա ձերբակալվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    22%
    7 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    34%
    6 կմ/ժ
  • Լոռի 28°C
    50%
    7 կմ/ժ
  • Տավուշ 28°C
    52%
    9 կմ/ժ
  • Արարատ 32°C
    26%
    2 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    38%
    12 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    22%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    43%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    22%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    33%
    11 կմ/ժ
  • Արցախ 32°C
    39%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.37838
  • Դոլար = 388.242

40-ամյա տղամարդը դանակով երեք անգամ խփել է ընկերոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ․ նա ձերբակալվել է

40-ամյա տղամարդը դանակով երեք անգամ խփել է ընկերոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ․ նա ձերբակալվել է

Մարտի 8-ին՝ ժամը 16:40-ին, ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնում է Հայանիստ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկը, որտեղ դանակահարված մարդ կա:

Մասիսի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 16.20-ի սահմաններում նշված տան մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 53-ամյա տանտերն ու երևանցի 40-ամյա ընկերը, այդ ընթացքում էլ 40-ամյա տղամարդը դանակով երեք անգամ խփել է հայանիստցու թևին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 40-ամյա տղամարդը մայրաքաղաքի Երկաթուղայինների 5-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ հաղորդում է տվել, որ վիճաբանության ժամանակ 53-ամյա ընկերը դանակի փայտե բռնակով խփել է իր ծնոտին, ինչից հետո ինքը խլել է դանակն ու հարվածներ հասցրել նրա թևին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: 40-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Թեմայի այլ նորություններ