Ոստիկանությունը հերքում է ՀՀ վարչապետի ավտոշարասյան մասնակցությամբ միջադեպի մասին լուրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 34°C
    16%
    6 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    36%
    19 կմ/ժ
  • Լոռի 22°C
    66%
    3 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    78%
    14 կմ/ժ
  • Արարատ 35°C
    26%
    7 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    53%
    0 կմ/ժ
  • Արմավիր 33°C
    25%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    80%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 31°C
    25%
    2 կմ/ժ
  • Կոտայք 29°C
    50%
    18 կմ/ժ
  • Արցախ 26°C
    65%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40898
  • Դոլար = 387.973

Ոստիկանությունը հերքում է ՀՀ վարչապետի ավտոշարասյան մասնակցությամբ միջադեպի մասին լուրերը

Ոստիկանությունը հերքում է ՀՀ վարչապետի ավտոշարասյան մասնակցությամբ միջադեպի մասին լուրերը

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը հերքել է տարածված լուրերը, թե ՀՀ վարչապետի ավտոշարասյունը Մանթաշյան-Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկել քաղաքացուն:

«Հուլիսի 2-ին սոցցանցերում հրապարակում էր տարածվել՝ իբր «Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ. Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց»։

Հայտնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Մանթաշյան-Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ ՃՈ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները պատշաճ վերահսկել են ավտոմեքենաների, շարասյան և քաղաքացիների անվտանգ շարժը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Կառույցը կոչ է անում զերծ մնալ չճշտված, իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվություն տարածելուց։

Թեմայի այլ նորություններ