Տեղի է ունեցել ՄԻՊ ռազմավարության 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    36%
    15 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    64%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    76%
    10 կմ/ժ
  • Արարատ 27°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    57%
    12 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    85%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    36%
    15 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    47%
    18 կմ/ժ
  • Արցախ 22°C
    67%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Տեղի է ունեցել ՄԻՊ ռազմավարության 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը

Տեղի է ունեցել ՄԻՊ ռազմավարության 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի համակարգմամբ դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցում էին շուրջ երկու տասնյակ պետական մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչներ:

Հանդիպումը կազմակերպվել էր Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտի հետ համագործակցությամբ և Շվեդիայի զարգացման գործակալության աջակցմամբ:

Բացման խոսքում փոխնախարարը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին ներկա գտնվելու և միջազգային գործընկերներին սերտ համագործակցության համար, ընդգծել է, որ Կառավարության համար մարդու իրավունքների պաշտպանությունը կենտրոնական տեղ ունի անվտանգության ապահովման ու պետության առաջընթացի հարցերում:

Փոխնախարարն իր խոսքում անդրադարձել է նաև ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների ընթացիկ հաշվետվությունների ներկայացման ձևաչափին, ինչպես նաև հաջորդ շրջափուլի գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին վերաբերող մի շարք այլ հարցերի:

Շվեդիայի զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Իզաբելա Էրիկսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և ընդգծել, որ Շվեդիան աջակցում է Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտի ու ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությանը՝ ՄԻՊ ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի իրագործման շրջանակում: Էրիկսոնը նշել է, որ Շվեդիայի կառավարությունը խրախուսում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կարողությունների զարգացումը և ընդգծել, որ ՄԻՊ ռազմավարության գործողությունների ազգային ծրագիրն այդ ջանքերին աջակցող արժեքովոր գործիք է, քանի որ այն կարող է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը համակարգային առումով:

Իզաբելա Էրիկսոնը մարդու իրավունքների պաշտպանության առաջմղման համար կարևորել է նաև նման հանդիպումների կազմակերպումը՝ գործողությունների քննարկման և առաջիկա ուղղությունների նախանշման առումով՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք ծառացել են Հայաստանի առջև ներկայում:

Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Զուզանա Զալանովան իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ Ինստիտուտն իր մոնիտորինգային մանդատի շրջանակում նպատակ ունի նպաստել պետական ինստիտուտների և քաղհասարակության ներգրավմամբ ազնիվ և կառուցողական երկխոսության կայացմանը:

Հաջորդիվ, պետական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են ՄԻՊ ռազմավարության գործողությունների ծրագրից բխող կատարված աշխատանքները, որի էլ հաջորդել է հարց ու պատասխանը:

Հանդիպման երկրորդ փուլում մեկնարկել է խոշտանգման դեպքերի քննության անկախ մեխանիզմների մշակման միջոլորտային հարթակի ձևավորմանն ուղղված աշխատաժողովը:

Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին այս խնդրի առնչությամբ ևս սերտ համագործակցության համար՝ միաժամանակ ընդգծելով, որ խոշտանգումների դեմ պայքարը որպես հիմնախնդիր արձանագրված է նաև ՄԻՊ ռազմավարությամբ և դրա դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը մշտապես գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում:

Զուզանա Զալանովան իր հերթին խոսել է խոշտանգումների դեմ պայքարին միտված մշակված գործնական ուղեցույցի և Արդարադատության ակադեմիայի կողմից առաջիկա ուսումնական և վերապատրեստման ծրագրերում դրա տեղայնացման գործընթացի մասին:

Այնուհետև, Ռաուլ Վալենբերգ ինստիտուտի արդարադատության մատչելիության բաժնի ղեկավար Ջոշ Օունսթեդը և Ինստիտուտի կողմից ներգրավված միջազգային փորձագետ Էրիկ Սվանիձեն ներկայացրել են միջազգային փորձն այս խնդրի առնչությամբ, որին էլ հաջորդել է հարց ու պատասխանը աշխատաժողովի մասնակիցների միջև:

Թեմայի այլ նորություններ