Վարչապետն ընդունել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Վարչապետն ընդունել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Լիտվայի խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան և ուրախությամբ նշել, որ երկու երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են դինամիկ կերպով:

Այս առումով, Կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ փոխայցելությունների շարունակական բնույթը և նշել, որ Հայաստանը շահագրգիռ է զարգացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հատկապես առևտրատնտեսական կապերի ամրապնդման և այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը կարևորել է Երևանի և Վիլնյուսի միջև առաջիկայում նախատեսվող ավիաչվերթերի կազմակերպումը, ինչը նոր թափ կհաղորդի զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնմանը:

Անդրիուս Մազուրոնիսն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ Լիտվան նույնպես առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը: Լիտվայի Սեյմասի փոխնախագահը նշել է, որ տպավորված է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներով, և ընդգծել, որ իր երկիրը պատրաստ է ունեցած փորձով նպաստել դրանց արդյունավետ իրականացմանը, այդ թվում՝ Եվրոպական միության կողմից նախատեսվող ծրագրերի միջոցով: Երկկողմ փոխգործակցությունն ամրապնդելու առումով վերջինս կարևորել է նաև միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը և նշել, որ այս այցը նույնպես լավագույնս կծառայի այդ նպատակին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Թեմայի այլ նորություններ