Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ կվերանորոգվի Էջմիածնի թիվ 13 մանկապարտեզը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ կվերանորոգվի Էջմիածնի թիվ 13 մանկապարտեզը

Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ կվերանորոգվի Էջմիածնի թիվ 13 մանկապարտեզը

 ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և Էջմիածնի թիվ 13 մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանը կնքեցին դրամաշնորհային պայմանագիր, որի շրջանակներում կվերանորոգվեն մանկապարտեզի երկու մասնաշենքերի դասասենյակները, մարզադահլիճը, միջոցառումների սրահը, զուգարանները, խոհանոցը և պատշգամբները: Էջմիածնի թիվ 13 մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի  90.181 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը շատ կարևորեց նման ծրագրերի իրականացում. «Շատ կարևորում եմ, և հույս հայտնում, որ նմանատիպ գործընթացը կլինի շարունակական: Մենք Ճապոնիայի դեսպանատան մեր գործընկերների հետ բավականին սերտ համագործակցում ենք, սա մեր, եթե չեմ սխալվում, երրորդ համագործակցությունն է: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անունից հաջողություն մաղթելով այս նախաձեռնությանը՝ վերահաստատում ենք գործընթացի կարևորությունը, որը նպաստում է ոլորտի զարգացմանը»,-ասաց նա:

Ծրագրի նպատակն է բարելավել Էջմիածնի թիվ 13 մանկապարտեզի երեխաների և դաստիարակների ուսումնական և աշխատանքային միջավայրը՝ վերանորոգելով մանկապարտեզի երկու մասնաշենքերի դասասենյակները, մարզադահլիճը, միջոցառումների սրահը, զուգարանները, խոհանոցը և պատշգամբները: Արդյունքում ավելի քան 420 երեխաներ և ուսուցիչներ կօգտվեն մանկապարտեզի բարելավված պայմաններից։ 

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման  ողջույնի խոսքում շեշտեց, որ իր համար մեծ պատիվ և հաճույք է մասնակցել նման կարևոր գործընթացին. «Ուրախ եմ, որ այս ծրագրի շնորհիվ շուրջ 420 երեխաներ  և դաստիարակներ կօգտվեն մանկապարտեզի բարելավված պայմաններից: Ճապոնիայում գիտակցում են պատշաճ կրթական հաստատությունների կարևորությունն ուսումնառության ողջ ընթացքում» -ասաց Մասանորի Ֆուկուշիման:

Էջմիածնի թիվ 13 մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանին, բոլոր կազմակերպիչներին  և հավելեց, որ այս ծրագրի շնորհիվ ոչ միայն  կունենան նոր ու բարեկարգված մասնաշենք, այլև մանկապարտեզը հնարավորություն կունենա ընդունելու ևս 30 երեխայի և երկու քաղաքացու էլ ապահովել աշխատանքով:

Թեմայի այլ նորություններ