Շվեդ քաղաքական գործիչը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Շվեդ քաղաքական գործիչը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Շվեդ քաղաքական գործիչը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Շվեդիայի խորհրդարանի Ձախ կուսակցության նախկին նախագահ Ուլլա Հոֆֆմանը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչել նշանակում է ժխտել այն եւ դրանով իսկ աջակցել Թուրքիայի ագրեսիվ ու սպառնացող քաղաքականությանը Հայաստանի հանդեպ: Այս մասին նա նշել է «Արմենպրես»-ին տրամադրած հայտարարության մեջ:

Ուլլա Հոֆֆմանը վերհիշել է նախկինում գործընկերոջ՝ շվեդահայ Մուրադ Արթինի հետ Հայաստան կատարած այցը: «Ես կանգնած էի այնտեղ, Մուրադ Արթինի կողքին, Ծիծեռնակաբերդում, Երեւանում, գեղեցիկ հուշարձանի մոտ՝ նվիրված 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին, եւ ես լսեցի այդ բոլոր մարդկանց ողբն ու բղավոցներն իմ մեջ: Աչքիս առաջ տեսա, թե ինչպես երկու միլիոն հայեր, պոնտացի հույներ, ասորիներ, սիրիացիներ, քաղդեացիներ եւ այլ քրիստոնյա խմբեր ենթարկվեցին երիտթուրքերի դաժան կոտորածներին, եւ թե ինչպես մի մասին հաջողվեց փախուստի դիմել: Ես ինձ երախտապարտ էի զգում Մուրադի կողքին լինելու համար, ում տատն ու պապը փախել էին Իրաք ու փրկվել ջարդից:

Կոտորածից արդեն ավելի քան 100 տարի է անցել, սակայն Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը եւ ժխտում է իր մասնակցությունը։ Դեռ ավելին, 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն, թուրքական ռեժիմը քրեական պատժի է ենթարկում յուրաքանչյուրի, ով խոսում է 1915 թվականին տեղի ունեցածի մասին»,- նշել է Հոֆֆմանը։

Նա հիշեցրել է, որ 11 տարի առաջ Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է 1915թ. ցեղասպանությունը եւ միաժամանակ, հորդորել կառավարությանը վարվել նմանապես։ «Սակայն դեռեւս դա տեղի չի ունեցել. ոչ նախկին աջակողմյան եւ ոչ էլ ներկայիս սոցիալ-դեմոկրատական կառավարությունը չեն ընդունել խորհրդարանի որոշումը: Ցեղասպանությունը չճանաչել նշանակում է ժխտել այն եւ դրանով իսկ աջակցել Թուրքիայի ագրեսիվ ու սպառնացող քաղաքականությանը Հայաստանի հանդեպ: Հայաստանը կարիք ունի ամեն հնարավոր աջակցության ընդդեմ  այսօր Թուրքիայում իշխող տոտալիտար եւ հակադեմոկրատական իշխանության:

Որպեսզի հնարավոր լինի կանխել այս ընթացքը՝ Շվեդիայի կառավարությունը պարտավոր է հաստատել խորհրդարանի որոշումը 1915թ․ ցեղասպանության ճանաչման վերաբերյալ եւ հայտնել Թուրքիային, որ խորհրդարանի որոշումը հաստատվել է:

Այժմ ժամանակն է, Ստեֆան Լյովե՛ն, որ Դուք եւ Ձեր կառավարությունը ընդունեք մարդկության դեմ այդ սարսափելի ոճրագործությունը՝ 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը, եւ դրա ճանաչումը մտցնեք Շվեդիայի արտաքին քաղաքականության օրակարգ»,- ասել է նա՝ կոչ անելով երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը:       

Թեմայի այլ նորություններ