Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (27.04.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (27.04.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (27.04.2021)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օրվա աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Cover

Չինաստանից որպես նվիրատվություն սպասվող Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութը մայիսի առաջին շաբաթվա ընթացքում արդեն Հայաստանում կլինի՝ 100 հազար դեղաչափ, որը 50 հազար հոգու համար է: Novavax-ի ժամանման մասին այս պահին դեռ հստակ պայմանավորվածություններ չկան, սակայն նախնական համաձայնությունն ունենք: Ընթացքում արդեն կկոնկրետացվեն ժամկետները, քանակները: [ՀՀ առողջապահության նախարար]

Cover

Ըստ հովիվի՝ ադրբեջանական զինծառայողները սկզբում զենքի ցուցադրումով սպառնացել են իրեն, իսկ այնուհետև՝ նրանցից երկուսը քաշքշել են իրեն ու փորձել հարկադրաբար տեղափոխել ադրբեջանական զբաղեցրած դիրքի ուղղությամբ՝ դեպի խրամատը: Այդ ողջ ընթացքում ադրբեջանցի զինվորականներն անընդհատ հայհոյել ու սպառնացել են հովիվին: Այնուհետև, երբ տեսել են, որ հովիվին օգնության են շտապում ՀՀ զինված ուժերի ծառայողներ, ադրբեջանցի զինվորականներից երրորդը հարվածել է հովիվի աչքին՝ առաջացնելով կապտուկ ու անմիջապես հեռացել են դեպի իրենց զբաղեցրած դիրքը: [ՄԻՊ]

Cover

Չնայած ավելի վաղ արված պաշտոնական պարզաբանմանը, ի պատասխան հարցումների, որոնք շարունակում են ստացվել լրատվամիջոցներից, ևս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը: [ՊՆ]

Cover

Մենք չենք ակնկալում որևէ փոփոխություն Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում: Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, կարևոր դաշնակիցներից մեկը: Մենք չենք ակնկալում, որ նախագահի այս հայտարարությունը, որը նա արել է հանգստյան օրերին, ինչ-որ կերպ կազդի այդ հարաբերությունների վրա։ [Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին`Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության մասին]

Cover

Ապրիլի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 214064 դեպք, որոնցից 195701-ն` առողջացած, 4058-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 13297 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 969969 թեստավորում: Երեկ կատարվել է 4277 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 595 նոր դեպք: Ունենք 801 առողջացած և 18 մահվան դեպք:

Cover

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ մոտ 400 մ իրենց դիրքերն առաջ բերած ադրբեջանցիները կրկին վերադարձել են ելման դիրքեր: Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշյանը հաստատեց, որ ադրբեջանցիները մոտ 400 մ Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջ են եկել, սակայն ապրիլի 27-ին ԱՀ նախագահի միջամտությամբ, ՊԲ-ի և խաղաղապահների բանակցությունների արդյունքում կրկին վերադարձել են ելման դիրքեր: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նույնպես հաստատեց, որ համապատասխան աշխատանք է տարվել, ինչի արդյունքում ադրբեջանցիները հետ են գնացել:

Cover

Զինված ուժերի գխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Հիշյալ հոդվածի տվյալ մասով 4-ից մինչև 8 տարվա ազատազրկում է սահմանված ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, եթե այն կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում: Մակարյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։ [Քննչական կոմիտե]

Cover

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով չհավերժացնել և չբազմապատկել ԼՂ-ում և նրա շուրջ հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև արդեն իսկ խորը արմատներ գցած վիրավորանքները։ Նա մտահոգություն է հայտնել վերջերս Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացման կապակցությամբ։

Cover

Ո՛չ Մարալ Նաճարեանը, ո՛չ նրա կողմից լիազորված որեւէ անձ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ տարածքային ստորաբաժանումներ Մարալ Նաճարեանին նոր անձնագիր տրամադրելու վերաբերյալ գրավոր դիմում չեն ներկայացրել։ Հարկ է նշել, որ հստակ սահմանված է անձնագիր ստանալու համար ՀՀ քաղաքացիների կողմից անձամբ դիմելու պահանջ։ Մարալ Նաճարեանը ՀՀ քաղաքացու նոր անձնագիր ստանալու համար կարող է անձամբ դիմել ինչպես ՀՀ ոստիկանության ԱՎ վարչություն կամ տարածքային ստորաբաժանումներ, այնպես էլ օտարերկրյա պետություններում ՀՀ ցանկացած դիվանագիտական ներկայացուցչություն, այդ թվում՝ Լիբանանի (նստավայրը՝ Բեյրութ) ՀՀ դեսպանություն։ [ՀՀ ոստիկանություն]

Cover

«Ադրբեջանում գերեվարված անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին։ Այս մասին հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Հարցին՝ առաջի՞ն անգամ է այս մեթոդն օգտագործվում, Ամատունին դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել նաև հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ: 

Cover

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցերը, այդ թվում՝ առաջիկա բարձր մակարդակի շփումները: Մտքեր են փոխանակվել 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման, այդ թվում՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքային խմբերի գործունեության ընթացքի վերաբերյալ:

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ