Նիկոլ Փաշինյանը չի կարող հրաժարվել պետական պահպանությունից. FIP.am
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Նիկոլ Փաշինյանը չի կարող հրաժարվել պետական պահպանությունից. FIP.am

Նիկոլ Փաշինյանը չի կարող հրաժարվել պետական պահպանությունից. FIP.am

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանը ապրիլի 25-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնելուց հետո չի կարող օգտվել ԱԱԾ պետական պահպանության ծառայությունից։ 

«ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունն այսօր կեսօրից պետք է դադարեցրած լիներ ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների պահպանությունը»,- գրել էր նա։

Նրա գրառումն արտատպել էին 168.amlive24.am և այլ կայքեր։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրեց համապատասխան օրենքը՝ Ղազարյանի պնդումը ստուգելու համար։

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 5-րդ հոդվածով, որով սահմանվում են պետական պահպանության օբյեկտները, նշվում է, որ հանրապետության նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը՝ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ վարչապետի թեկնածուն՝ մինչև վարչապետ նշանակելու հարցի լուծումը, իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից։ 

Նույն օրենքի 6.1 հոդվածի 3-րդ մասը ամրագրում է, որ «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»:

Փաստացի, Փաշինյանը, լինելով վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել, ինչն էլ ենթադրում է, որ թե՜ ինքը և թե՜ իր ընտանիքի անդամները պետք է ստանան պետական պահպանություն, իսկ ինքը՝ վարչապետը, նույնիսկ չի կարող հրաժարվել դրանից:

Բացի այդ, նույն օրենքի 6.1 հոդվածի 4-րդ մասով, որը վերաբերում է վարչապետի պետական պահպանությանը, սահմանվում է, որ պաշտոնաթող վարչապետներին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն: Այսինքն՝ եթե Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, չշարունակեր պաշտոնավարել, միևնույն է՝ նրան պետք է տրամադրվեր պետական պահպանություն։ 

Ավելին, արդեն հայտարարվել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին առաջադրելու է վարչապետի պաշտոնում: Հետևապես, անկախ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնակատար լինել-չլինելուց, իրեն, որպես վարչապետի թեկնածուի, ևս հասնում է պարտադիր պետական պահպանություն՝ առանց հրաժարվելու իրավունքի:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը տվեց հրաժարական, քանի որ արտահերթ ընտրություններ անցկացնելու միակ սահմանադրական ճանապարհն է կառավարության հրաժարականը ու դրան հաջորդող՝ ԱԺ-ում վարչապետի ընտրության երկու չհաջողված փորձերից հետո խորհրդարանի արձակումը:

«Փաստերի ստուգման հարթակը» արդեն անդրադարձել էր այն հանգամանքին, թե արդյո՞ք վարչապետն ու կառավարության մյուս անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել կառավարության հրաժարականից հետո:

Թեմայի այլ նորություններ