Նախագահի աշխատակազմ անձամբ եմ ուղարկել ԸՕ փաթեթը, որին Վենետիկի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն. Մակունց
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Նախագահի աշխատակազմ անձամբ եմ ուղարկել ԸՕ փաթեթը, որին Վենետիկի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն. Մակունց

Նախագահի աշխատակազմ անձամբ եմ ուղարկել ԸՕ փաթեթը, որին Վենետիկի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն. Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ պետական մարմինների լիազորություններին՝ ընդգծելով, որ դրանցից յուրաքանչյուրն ընտրությունների հետ կապված ունի լիազորությունների իր շրջանակը: Ըստ նրա՝ խորհրդարանի լիազորությունների մեջ է մտնում լավագույն օրենսդրությունը ստեղծելը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել արդար ու թափանցիկ ընտրություններ:

«Ընտրությունների կազմակերպման համատեքստում հատուկ դեր ունի ԿԸՀ-ն: Կան նաև այլ ստորաբաժանումներ և այլ մարմիններ, որոնք ունեն առանձին գործառույթներ: Այնպես որ, եկեք հստակ տարանջատենք՝ ո՛րն է ԱԺ-ի, քաղաքական մեծամասնության և ընդդիմության դերը այս հարցում: Ինչ վերաբերում է նախագահի հետ աշխատանքին, ուզում եմ տեղեկացնել, որ դեռևս 2020-ի դեկտեմբերի վերջին ես ու իմ գործընկեր Համազասպ Դանիելյանը նախագահի հետ ունեցել ենք հանդիպում և ներկայացրել ենք ոչ միայն «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, այլև ընդհանուր Ընտրական օրենսգրքի փաթեթի մասին տեղեկությունը:

Ինչպես տեղյակ եք, Ընտրական օրենգիրքը մենք ընդհանուր առմամբ բաժանել ենք երեք մասի: Առաջինը՝ համամասնական ընտրական ցուցակի հետ կապված էր, որն արդեն ընդւոնվել է: Երկրորդն այսօր ենք քննարկում և երրորդը կլինի արդեն մյուս փաթեթը: Ես անձամբ նախագահի աշխատակազմին ուղարկել եմ այն փաթեթը, որի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Նաև առաջարկել եմ, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա նախագահի աշխատակազմի կազմակերպմամբ ցանկացած օր, ցանկացած ժամի մենք պատրաստ ենք քննարկել առանձին դետալներ, այդ թվում՝ ի գիտություն ընդունել նաև բովանդակային առումով իրենց դիտարկումները: Դեռևս այդ առումով արձագանք չեմ ստացել»,-նշեց Մակունցը:

Թեմայի այլ նորություններ