Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն են հանձնել Հայաստանում Թաիլանդի և Ռուանդայի նորանշանակ նորանշանակ դեսպանները
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն են հանձնել Հայաստանում Թաիլանդի և Ռուանդայի նորանշանակ նորանշանակ դեսպանները

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն են հանձնել Հայաստանում Թաիլանդի և Ռուանդայի նորանշանակ նորանշանակ դեսպանները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել դիվանագետին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում: Դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը ընդգծել է, որ թաիլանդական կողմը շահագրգռված է խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները և պատրաստակամություն է հայտնել իր մասնակցությունն ունենալ երկու երկրների միջև կապերի ակտիվացման, համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման և փոխգործակցության ընդլայնման մեջ:

Անդրադառնալով համագործակցության ուղղություններին՝ կողմերը մասնավորապես կարևորել են զբոսաշրջության ոլորտում գործակցության խթանումը՝ ընդգծելով, որ այն կնպաստի ինչպես գործարար կապերի, այնպես էլ երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացմանը: Նշվել են նաև ոսկերչության և ակնագործության, կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները, խոսվել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության շուրջ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանկ Մուշիո Կամանզին (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել նորանշանակ դեսպանին:

Դեսպանը վստահեցրել է, որ իր բոլոր ջանքերը կներդնի՝ զարգացնելու երկու երկրների հարաբերությունները: Նա Հայաստանի նախագահին է փոխանցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի ջերմ ողջույնն ու բարեմաղթանքը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը և Ռուանդան ունեն բազմաթիվ ընդհանրություններ, նույնանման պատմություն, երկուսն էլ ծանր փորձությունների միջով են անցել, միաժամանակ, ունեն բազմաթիվ առավելություններ, որոնք կարող են վերածել հաջողության:

Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրներն ունեն համընկնող հետաքրքրություններ, էլեկտրոնային կառավարման և նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում Ռուանդայի ձեռքբերումները տպավորիչ են, և փոխգործակցությունն այդ ոլորտներում խոստումնալից կարող է լինել: Նշելով, որ Հայաստանի ապագան կապում է հատկապես ժամանակակից տեխնոլոգիաների, գիտության և կրթության զարգացման հետ՝ Հայաստանի նախագահը կարևորել է համատեղ նորարարական և հետազոտական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում: Նախագահը նշել է, որ Հայաստանը և Ռուանդան անդամակցում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որն իր հզոր ներուժով, փոխգործակցության կարևոր հարթակ է և համատեղ աշխատելու մեծ հնարավորություններ է ստեղծում:

Թեմայի այլ նորություններ