Միլիոնավոր հայեր մահացել են, որպեսզի պահպանեն իրենց հազարամյա մշակույթը, լեզուն, կրոնը և կարողանան գոյատևել. Կարոլինա Ֆերնանդես
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Միլիոնավոր հայեր մահացել են, որպեսզի պահպանեն իրենց հազարամյա մշակույթը, լեզուն, կրոնը և կարողանան գոյատևել. Կարոլինա Ֆերնանդես

Միլիոնավոր հայեր մահացել են, որպեսզի պահպանեն իրենց հազարամյա մշակույթը, լեզուն, կրոնը և կարողանան գոյատևել. Կարոլինա Ֆերնանդես

Հայոց Եղեռնի հիշատակի այս օրը մենք Ձեզ հետ ենք: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսը: 

«Ազատություն» բառն աշխարհի լավագույն բառերից մեկն է: Դա մարդու այն կարողությունն է, որ կարողանա գործել սեփական կամքով, ինչպես նաև նշանակում է, որ չկա ճնշում և ինչ-որ մեկը մյուսին չի կարող ենթարկել և լինել ենթարկված: 

Ազգերն ու ժողովուրդներն թանկ են վճարել ազատության համար, դա նրանց արժեցել է մարդկային կյանքեր, ցավ և տառապանք: Հայաստանը, ինչպես նաև Կենտրոնական Ամերիկան, բավականին մեծ գին են վճարել ազատության դիմաց: Մեր դեպքում դա արժեցել է հազարավոր մարդկանց կյանքեր, որոնք մահացել և սպանվել են քաղաքացիական պատերազմների ընթացքում:

Հայաստանի պարագայում միլիոնավոր մարդիկ մահացել են, որպեսզի կարողանան պահպանել իրենց հազարամյա մշակույթը, լեզուն, կրոնը և կարողանան գոյատևել: 

Ինչպես Հայաստանը, այնպես էլ Կենտրոնական Ամերիկան ունեցել են առավելություններով հարուստ աշխարհագրական դիրք, որը մյուսների մոտ առաջացրել է որոշակի նախանձ, ուստի թանկ ենք վճարել ազատության համար: 

Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի անունից մեկ րոպե լռությամբ հարգում ենք մահացածների հիշատակն այս տխուր առիթով և ցանկանում ենք, որպեսզի վերականգնվի խաղաղությունը, արդարությունն ու ճշմարտությունը: Ցանկանում ենք կառուցել ամուր բարեկամական հարաբերություններ, որոնք կլինեն երկար և շարունակական՝ մեր երկու ժողովուրդների միջև»,- ասել է Ֆերնանդեսը: 

Թեմայի այլ նորություններ