Կենտրոնամերիկյան խորհրդարանը կշարունակի հետեւողական լինել նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման հարցում
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Կենտրոնամերիկյան խորհրդարանը կշարունակի հետեւողական լինել նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման հարցում

Կենտրոնամերիկյան խորհրդարանը կշարունակի հետեւողական լինել նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման հարցում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը պատվիրակությանը շնորհակալություն է հայտնել այս օրերին Երեւանում գտնվելու համար, ինչն ապացուցում է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ միջազգային հանրության ցավն է: «Նա անձնապես շնորհակալություն հայտնեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հնչեցրած տեսակետների համար: Հայաստանի խորհրդարանի խոսնակը գործընկերոջը տեղեկացրեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո մինչ օրս Ադրբեջանն արհեստականորեն հրաժարվում է կատարել հայտարարության 8-րդ կետը, համաձայն որի՝ ռազմագերիները եւ այլ պահվող անձինք պիտի անհապաղ հնարավորություն ստանային վերադառնալ իրենց հայրենիք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Ավելին, Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, ինչի վերջին վառ դրսեւորումն այսպես կոչված «պատերազմին նվիրված պուրակի» բացումն էր: Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի գործընկերներին այս հարցում իրենց հետեւողական դիրքորոշման համար, համաձայն որի՝ դեռեւս 2020 թ. աշնանը կառույցի նախորդ նախագահն իր աջակցությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, իսկ սույն թվականի ապրիլի 19-ին Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահը եւ գործադիր խորհուրդը հայտարարել էին, որ անհրաժեշտ է կատարել նոյեմբերի 9-ի համաձայնության բոլոր պարտավորությունները, հարգել միջազգային իրավունքը եւ իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կարոլինա Ֆերնանդեսը նշել է, որ իրենց համար պատիվ էր ապրիլի 24-ին գտնվել Հայաստանում եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա խոստացել է, որ Կենտրոնամերիկյան խորհրդարանը կշարունակի հետեւողական լինել նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ստանձնած պարտավորությունների իրականացման հարցում:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը եւ Կարոլինա Ֆերնանդեսը խորհրդարանների միջեւ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել` երկուստեք ընդգծելով, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել արդյունավետ փոխգործակցությունը:

Թեմայի այլ նորություններ