ԲԴԽ անդամները հանդիպել են Վճռաբեկ դատարանի դատավորների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

ԲԴԽ անդամները հանդիպել են Վճռաբեկ դատարանի դատավորների հետ

ԲԴԽ անդամները հանդիպել են Վճռաբեկ դատարանի դատավորների հետ

Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ապրիլի 27-ին հանդիպել են Վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների դատավորների հետ: Այս մասին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն:

Հանդիպման օրակարգն ընդգրկել է դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և մարտահրավերներին, արդարադատությունն արդյունավետ դարձնելու ռազմավարական կառուցակարգերին և ուղենիշերին առնչվող հարցեր:

Քննարկման ընթացքում ընդգծվել է Վճռաբեկ դատարանի բացառիկ առաքելության իրականացման, այն է՝ օրենքների միատեսակ կիրառման ապահովումը, մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումների վերացումը:

Բարձրագույն դատական խորհուրդը լսել է նաև Վճռաբեկ դատարանի դատավորների մտահոգություններն ու տեսակետները համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկել թափուր հաստիքների համալրման, աշխատավարձերի բարձրացման, սոցիալական երաշխիքների ապահովման, շենքային պայմանների բարելավման հնարավորությունները:

Հանդիպման ավարտին Խորհուրդը շրջել է Վճռաբեկ դատարանի շենքում, զրուցել աշխատակազմի և գրասենյակի աշխատակիցների հետ, ծանոթացել դատարանի վարչական շենքում տեղակայված Կարգադրիչների ծառայության աշխատանքային պայմաններին:

Թեմայի այլ նորություններ