Բարեկարգման աշխատանքներ Դավթաշեն վարչական շրջանում․ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ կլինի
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Բարեկարգման աշխատանքներ Դավթաշեն վարչական շրջանում․ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ կլինի

Բարեկարգման աշխատանքներ Դավթաշեն վարչական շրջանում․ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ կլինի

Դավթաշեն վարչական շրջանում բարեկարգվում և կանաչապատվում է Անաստաս Միկոյանի փողոցի ու Եղվարդի խճուղու միջնամասը:

«Նախկինում այստեղ աղբով լի բլուր էր: Աշխատանքների արդյունքում քանդվել է ժայռը, հարթեցվել հողը, տարածքից հեռացվել է 50 մեքենա սալաքար և անպիտան հող:

Շուտով այստեղ նոր 2421 քմ տարածքով պուրակ կլինի՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին:

Պուրակում անցկացվելու է ոռոգման համակարգ և տնկվելու են 31 սոսիներ՝ ի պատիվ Դավթաշեն վարչական շրջանից պատերազմ մեկնած ու անմահացած հայորդիների:

Աշխատանքներն իրականացվում են Դավթաշեն վարչական շրջանի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի համատեղ ջանքերով»,- ասված է Վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։

Թեմայի այլ նորություններ