Այս տարի կապիտալ կվերանորոգվի 9,5 կիլոմետր երկաթգիծ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Այս տարի կապիտալ կվերանորոգվի 9,5 կիլոմետր երկաթգիծ

Այս տարի կապիտալ կվերանորոգվի 9,5 կիլոմետր երկաթգիծ

Ապրիլի կեսերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում սկսել են 2021 թվականի համար նախատեսված երկաթուղային գծերի կապիտալ նորոգման գործընթացը: Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում է կապիտալ վերանորոգել 9,5 կիլոմետր գիծ:

Ինչպես հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հասարակայնության և զլմ-ների հետ կապերի բաժնից, Մասիսի գծային մեքենայացված կայանի անձնակազմն արդեն սկսել է դաշտային աշխատանքները Լոռու մարզում գտնվող Սանահին-Թումանյան վազուրդում: Վերանորոգման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել նաև Ջաջուռ-Ղալթախչի, Պռոշյան-Եղվարդ և Սևան-Ծովագյուղ հատվածներում:

Գծերի կապիտալ նորոգումն ենթադրում է հողաթմբի վերին շերտի նորացում, ռելսակոճային վանդակի ամբողջական փոխարինում՝ փայտկա կոճերի երկաթբետոնե կոճերով փոխարինմամբ:

նկերությունն այս տարի նախատեսում է գնել և տեղադրել 28 հազար երկաթբետոնե կոճեր և 15,3 հազար խորանարդ մետր խճաքար:

Միայն 2021 թվականի համար ՀԿԵ-ի ենթակառուցվածքներում նախատեսված ներդրումների չափը կազմում է 2 միլիարդ 773 միլիոն դրամ:

Թեմայի այլ նորություններ