Արմեն Սարգսյանը հյուրընկալել է արցախյան պատերազմում զոհված զինծառայող, «Արցախի հերոս» Ալեն Մարգարյանի մորը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է արցախյան պատերազմում զոհված զինծառայող, «Արցախի հերոս» Ալեն Մարգարյանի մորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 1-ին հյուրընկալել է «Ոսկե արծիվ» շքանշանակիր, «Արցախի հերոս», արցախյան վերջին պատերազմում հերոսաբար զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մորը՝ Նազելի Տերտերյանին:

Նախագահն իր գնահատանքի խոսքերն է հայտնել հայրենիքի անվտանգության և պաշտպանության համար զոհված զինծառայողների, այդ թվում՝ Ալեն Մարգարյանի հիշատակին և շնորհակալություն հայտնել նման զավակ դաստիարակելու համար:

Տիկին Նազելին հուշեր է պատմել և դրվագներ ներկայացրել որդու մանկությունից, դպրոցական և ուսանողական կյանքից ու գործունեությունից: Նա պատմել է որդու հիշատակի հավերժացմանն ուղղված մի շարք ծրագրերի մասին, որոնք մտադիր է իրականացնել «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով՝ նշելով, որ դրանք կրթական ուղղվածություն ունեն:

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ծրագրերի հստակեցումից հետո հնարավորինս աջակցել դրանց իրականացմանը:

Թեմայի այլ նորություններ