Անկախ պատգամավորները Հրաչյա Հակոբյանի հայտարարության առիթով մտադիր են ձևավորել էթիկայի հանձնաժողով
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Անկախ պատգամավորները Հրաչյա Հակոբյանի հայտարարության առիթով մտադիր են ձևավորել էթիկայի հանձնաժողով

Անկախ պատգամավորները Հրաչյա Հակոբյանի հայտարարության առիթով մտադիր են ձևավորել էթիկայի հանձնաժողով

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանը և ևս  մի քանի պատգամավոր դիմել են էթիկայի հանձնաժողով ձևավորելու համար, որը կքննի «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը. ի պատասխան Հրաչյա Հակոբյանը հորդորում է չխեղաթյուրել իր մտքերը: Պատգամավորները այս մասին ասացին ԱԺ արտահերթ նիստում այդ թեմայով հարցի քննարկմանը:

Աննա Գրիգորյանը նախ անդրադառնալով որոշ սյունեցիների մասին պատգամավորների հնչեցրած մտքերին՝ ասաց. «Իրավական գործընթացով պետք է անցնեն մարդիկ, թող անցնեն, դո՞ւք եք որոշում ով է խուլիգանը, ով ոչ: Ես խնդրում եմ շատ զգույշ լինել, երբ խոսում ենք մարդկանց մասին»,-ասաց նա:

Գրիգորյանը նաև մեջբերեց Հրաչյա Հակոբյանի միտքը, որը նա արտահայել է՝ արձագանքելով որոշ սյունեցիների բերման ենթարկելու գործընթացին:  «Բա պետք է բերման ենթարկվեն, այդպես ստորացնելով բերման ենթարկվեն»,- մեջ բերեց Գրիգորյանը:

Նա շեշտեց, որ ԱԺ պատգամավորները պարտավոր են պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները՝ հարգել օրենքն ու ենթարկվել օրենքին, հարգել հանրային բարոյական նորմերը: «Դուք խախտել եք նաև Սահմանադրության մի շարք հոդվածներ, և ես, ու ոչ միայն ես, խնդրել ենք  բոլոր խմբակցություններին, որ ստեղծվի էթիկայի հանձնաժողով և քննվի այդ հարցը: Եվ, առհասարակ, սյունեցիների մասին խոսելիս խիստ հարգալից վերաբերմունք դսրևորեք»,- ասաց նա:

Հրաչյա Հակոբյանն էլ, արձագանքելով, ասաց, որ իրեն կամ չեն հասկացել, կամ միտումնավոր խեղաթյուրել են իր խոսքը: «Ես շատ հստակ ասել եմ, որ պետք է ստորացնելով բերման ենթարկեն այն խուլիգաններին, որոնք հայհոյում են ՀՀ վարչապետին և վարչապետի կողմնակիցներին՝ ՀՀ քաղաքացիներին, և դա անում են խուլիգանավարի»,- ասաց նա ու հորդորեց չխեղաթյուրել իր խոսքը:

«Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց՝ նկատվում է միտում, որ առանձին ուղղորդված խմբեր ՀՀ-ն փորձում են բաժանել մասերի՝ ՀՀ-ի անվտանգությանը ուղիղ վնաս հացնելով: «Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի խնդիրները Հայաստանի Հանրապետության խնդիրներն են, և որևէ մեկը ոչ այստեղ, ոչ էլ որևէ տեղ թող չներկայացնի, թե առանձին մարզերի խնդիրները վերաբերում են բացառապես այդ մարզերին և այդ մարզերի բնակիչներին, չկա նման բան և չի կարող լինել: Ինչ վերաբերում է ՀՀ տարբեր մարզերում քաղաքացիներին, ապա յուրաքանչյուրն իրավունք ունի ունենալու իր դիրքորոշումը, այդ դիրքորոշումն արտահայտել օրենքով սահմանված շրջանակներում՝ այդ թվում ընտրությունների միջոցով: Կտեսնենք, թե ով ինչպիսի դիրքորոշում ունի, այդ թվում՝ քաղաքական»,- ասաց նա:

 Իսկ ինչ վերաբերում է խուլիգանությանը՝ Մակունցը նշեց, որ իրենք կամ որևէ մեկը չի դա ձևակերպում, դրա ձևակերպումը տրված է օրենքով:

Ավելի վաղ՝ ապրիլի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ընթացքում քաղաքացիների մի խումբ փորձել էր խոչընդոտել վարչապետի տեղաշարժը՝ բարձր վանկարկումներով, քաշքշուկներով, հայհոյախառն արտահայտություններով:

Թեմայի այլ նորություններ