ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «BMW», «Reno», «ZIL» և «Opel Аstra G» մակնիշների ավտոմեքենաները․ կա տուժած
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    57%
    9 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    62%
    17 կմ/ժ
  • Լոռի 20°C
    78%
    8 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    70%
    7 կմ/ժ
  • Արարատ 26°C
    55%
    10 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    55%
    9 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    68%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    53%
    9 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    53%
    4 կմ/ժ
  • Արցախ 25°C
    50%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40483
  • Դոլար = 387.973

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «BMW», «Reno», «ZIL» և «Opel Аstra G» մակնիշների ավտոմեքենաները․ կա տուժած

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «BMW», «Reno», «ZIL»  և «Opel Аstra G»  մակնիշների ավտոմեքենաները․ կա տուժած

Օգոստոսի 12-ին, ժամը 23։15-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Տափերական գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Վահագն Հ․, ծնված 1980 թ.), «Reno» (վարորդ՝ Գևորգ Ի․, ծնված 1992 թ.), «ZIL» (վարորդ՝ Լյուդվիգ Հ․, ծնված 1990 թ.), «ZIL» (վարորդ՝ Հովհաննես Ե․, ծնված 1977 թ.) և «Opel Аstra G» (վարորդ՝ Սարգիս Ա․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Քրիստինե Ա․-ն (ծնված 1978 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Թեմայի այլ նորություններ