Հայ աթլետները երկու մեդալ են նվաճել Բալկանյան երկրների Մ-20 առաջնությունում
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    68%
    9 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    69%
    13 կմ/ժ
  • Լոռի 17°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    58%
    6 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    66%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    68%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    68%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    66%
    9 կմ/ժ
  • Արցախ 23°C
    56%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40483
  • Դոլար = 387.973

Հայ աթլետները երկու մեդալ են նվաճել Բալկանյան երկրների Մ-20 առաջնությունում

Հայ աթլետները երկու մեդալ են նվաճել Բալկանյան երկրների Մ-20 առաջնությունում

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԿԳՄՍՆ լրատվության բաժնից՝

Սեպտեմբերի 12-13-ը Ստամբուլում կայացել է Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը, որում Հայաստանի աթլետիկայի երիտասարդական հավաքականը երկու մեդալ է նվաճել: 15.55 մ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել եռացատկորդ Ռազմիկ Ղազարյանը, իսկ հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը 7,53 մ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությանը մասնակցել է 13 երկրի ավելի քան 200 մարզիկ, մեդալների թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Առաջնությանը մասնակցել են նաև Ռաֆիկ Օհանյանը, Դավիթ Սարգսյանը, Արամ Արամյանը, Նարեկ Սրապոնյանը և Սոնա Ադամյանը:

Հավելենք, որ սեպտեմբերի 19-20-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կայանալու է Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնի 12 մարզիկ:

Թեմայի այլ նորություններ