Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    28%
    19 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    92%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 28°C
    53%
    12 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    79%
    7 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    28%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    28%
    19 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    76%
    15 կմ/ժ
  • Արցախ 20°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ։

Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մայիսի 9-ը սուրբ տոն է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների համար, ամենանշանակալից և պատվավոր օրերից մեկը:

Հաղթանակի մեծ ժառանգությունն այսօր կարևոր հոգևոր արժեք է, բարոյական ուղեցույց ապագա սերունդների համար՝ արդար և անվտանգ աշխարհ կառուցելու գործում: Մեր ընդհանուր պարտքն է՝ փայփայել ազատության և անկախության համար մղված մարտերում ընկած մեր հերոսների հիշատակը, հոգատարությամբ և ուշադրությամբ պարուրել վետերաններին:

Վստահ եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք սրբացված են մեր նախնիների հաղթական փառքով, կշարունակեն հաջող զարգանալ՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
խնդրում եմ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող՝ պատերազմի բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել խորին երախտագիտության խոսքեր, մաղթել քաջառողջություն, բարեկեցություն և արևշատություն»։

Միխայիլ Միշուստինին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է․

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում սրբորեն հարգում են նրանց հիշատակը, ովքեր անօրինակ հերոսություն և անձնազոհություն ցուցաբերեցին նացիզմի դեմ պայքարում` արժանի օրինակ դառնալով ներկա և ապագա սերունդների համար: Համոզված եմ, որ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին մեր ժողովուրդների դրսևորած միասնականությունը և ոգու արիությունը, բարեկամությունն ու փոխադարձ օգնությունը հետայսու ևս ամուր հիմք կլինեն մեր երկրների դաշնակցային հարաբերությունների հետևողական խորացման համար:

Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»:

Թեմայի այլ նորություններ