Ուկրաինան ապացույցներ չի ներկայացրել Ռուսաստանի զինված ուժերի կողմից ենթադրաբար իրանական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    68%
    9 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    69%
    13 կմ/ժ
  • Լոռի 18°C
    86%
    7 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 22°C
    58%
    9 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    58%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    64%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    78%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    64%
    9 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    56%
    3 կմ/ժ
  • Արցախ 24°C
    54%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40483
  • Դոլար = 387.973

Ուկրաինան ապացույցներ չի ներկայացրել Ռուսաստանի զինված ուժերի կողմից ենթադրաբար իրանական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման վերաբերյալ

Ուկրաինան ապացույցներ չի ներկայացրել Ռուսաստանի զինված ուժերի կողմից ենթադրաբար իրանական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման վերաբերյալ

Ուկրաինան ապացույցներ չի ներկայացրել Ռուսաստանի զինված ուժերի կողմից ենթադրաբար իրանական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման վերաբերյալ։ Այդ մասին մարտի 1-ին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: «Մենք դեմ ենք Ուկրաինայում պատերազմին և զենք չենք մատակարարում կողմերից ոչ մեկին»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարը՝ նշելով, որ ռազմական գործողությունների սկզբից Թեհրանը պնդում Է, որ ընթանա «քաղաքական երկխոսություն»։

 

Այն պնդումները, թե Իրանը Ռուսաստանի Դաշնությանն անօդաչու թռչող սարքեր է մատակարարում Ուկրաինայում կիրառելու համար, Աբդոլլահիանն անվանել է սուտ։ ,Մենք պաշտպանական համագործակցություն ենք ունեցել Ռուսաստանի հետ անցյալում և շարունակում ենք այդ համագործակցությունը: Մենք Ռուսաստանին չենք տրամադրել որևէ զենք Ուկրաինայում օգտագործելու համարե, - ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նախարարի խոսքով՝ իրանցի փորձագետներն ուսումնասիրել են ուկրաինական կողմի տրամադրած նկարները և հանգել այն եզրակացության, որ «այդ լուսանկարները ոչ մի կերպ կապված չեն Իրանի հետ»։

«Արդեն չորս ամիս մենք սպասում ենք բանակցությունների երկրորդ փուլին և սպասում ենք, որ նրանք (խմբ.՝ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները) գան և ներկայացնեն հստակ փաստաթղթեր։ Ուկրաինացիները կրկնում են, որ դա կանեն երկու շաբաթից, շուտով, բայց  մինչ օրս ոչինչ տեղի չի ունեցել», - նշել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Մոսկվան և Թեհրանը բազմիցս ժխտել են Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի  մատակարարումների մասին վարկածները՝ Ուկրաինայում դրանք օգտագործելու համար: 2022 թ. նոյեմբերի սկզբին Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ հանրապետությունը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, սակայն փոքր քանակությամբ և Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի ամիս առաջ:

Թեմայի այլ նորություններ