Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը դատի է տվել նախարար Սուրեն Պապիկյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    33 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 18°C
    95%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 29°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    33 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    33 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    80%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը դատի է տվել նախարար Սուրեն Պապիկյանին

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը դատի է տվել նախարար Սուրեն Պապիկյանին

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը շահագործող «Թեղուտ» ՓԲ ընկերությունը դատի է տվել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ընկերությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի 11.02.2021թ. զգուշացումը:

Հայցը ներկայացվել է ապրիլի 22-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին:

«Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Միքայել Վարդգեսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Սուրեն Պապիկյանի կողմից ընկերությանը զգուշացում էր ուղարկվել այն մասին, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն, ի հեճուկս նախարարության պահանջի, չէր ներկայացրել իրական սեփականատիրոջ, մասնավորապես՝ գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի վերաբերյալ տեղեկատվություն:

«Հայցի հիմքը հետեւյալն է՝ ուղարկված զգուշացումը, որը վարչական ակտ է ենթադրում, իրավական խնդիրներ ունի եւ հակասում է թե՛ վարչական վարույթի մասին օրենքին, թե՛ զուրկ է իրավական որոշակիությունից»,- ներկայացրեց ընկերության ներկայացուցիչը՝ հավելելով, որ այդ պատճառով պահանջում են անվավեր ճանաչել զգուշացումը:

Վարդգեսյանը նշեց, որ իրական սեփականատեր եզրույթը, որը կիրառվում է ընկերության գլխավոր տնօրենի նկատմամբ, խնդրահարույց է:  

Ըստ նրա՝ այս դեպքում ընկերությունից պահանջում են տեղեկություններ գլխավոր տնօրենի վերաբերյալ, քանի որ օրենքում նախատեսված է, որ ընկերության իրական սեփականատեր է նաեւ գլխավոր տնօրենը. «Բայց ընկերության տնօրենը սեփականատեր չէ, շահառու չէ, նա ընդամենը ընկերության աշխատակից է»,- ասաց Վարդգեսյանը:

Թեմայի այլ նորություններ