Սյունիքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 27 անձի
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 18°C
    95%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 29°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    33 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    80%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Սյունիքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 27 անձի

Սյունիքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 27 անձի

Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել  27 անձի: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը:

Հարցերին՝ մեղադրյալներից քանիսին կալանավորելու միջնորդությունն է բավարարվել, քանիսինը՝ մերժվել, ՔԿ խոսնակը չպատասխանեց: Թադեւոսյանը նաեւ չասաց՝ գործով հետախուզվող անձինք կա՞ն, թե՝ ոչ: Ըստ խոսնակի, այս հարցերի պատասխանները հրապարկման ենթակա չեն: «Լրացուցիչ տեղեկություններ լինելու դեպքում ՔԿ-ն տեղյակ կպահի»,-փոխանցեց Թադեւոսյանը:

Նշենք, որ Փաշինյանի՝ Սյունիք այցի ժամանակ տեղի ունեցած սադրանքների առնչությամբ հարուցված քրեական գործերի շրջանակներում ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել: Նրանց կալանավորելու միջնորդությունների մեծ մասը դատարանների կողմից մերժվել է:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքում ապրիլի 21–ին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում,  Կապանում: Սյունիք այցի ընթացքում ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցավ քաշքշուկ, ինչի արդյունքում էլ պատռվել էր Պետական պահպանության պետի կոստյումը, ակցայի մասնակիցները խոչընդոտեցին վարչապետի ավտոշարասյան շարժը, ոմանք նույնիսկ փորձ էին արել կանգնել Փաշինյանին սպասարկող մեքենայի վրա:

Թեմայի այլ նորություններ