Շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու և հոգատար վերաբերմունքը վերածվում է կամավորական շարժման։
«Մաքուր ափ, մաքուր աղբյուր» քարոզարշավի շրջանակում NABU Armenia կազմակերպության նախաձեռնությամբ Շիրակամուտում և Թռչկանում մաքրման աշխատաքներ են իրականացվել․ հավաքվել է շուրջ 300 կգ աղբ, որից առանձնացվել է պլաստիկը և տրվել վերամշակման։
«Շնորհակալ ենք բնությունն այսքան սիրելու և այդ սիրով մարդկանց «վարակելու» համար»-ասված է Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունում։